Անուշաբույր, անչափ համեղ վրացական լոբիով ուտեստ․․․ «Լոբիո» ․

Անուշաբույր, հագեցնող և անչափ համեղ վրացական լոբիով ուտեստ, որը մեկ անգամ պատրաստելուց և համտեսելուց հետո ձեր ամենասիրելի ուտեստն է լինելու

Անուշաբույր, անչափ համեղ վրացական լոբիով ուտեստ․․․  «Լոբիո» ․

Բաղադրիչներ

լոբի հատիկավոր — 500 գր

լոլիկ — 200 գր լոլիկի

մածուկ — 2 թ/գդ

տաքդեղ — 150 գր

սոխ — 150 գր

սխտոր — 3-4 պճեղ

խմելի սունելի — 2 թ/գդ

ուրց — 1 թ/գդ

համեմ — 100 գր

աղ

բուսայուղ

Պատրաստման եղանակ

Լոբին խորհուրդ ենք տալիս կարմիր (սպիտակ լոբին էլ, ոչինչ, բայց կարմիրով ավելի համեղ է) վերցնել, որը լավ կեփվի և մեր ուտեստի համար լավ հիմք կլինի։ Լոբին գիշերը կամ 3-4 ժամով թրջում ենք։
Անուշաբույր, անչափ համեղ վրացական լոբիով ուտեստ․․․  «Լոբիո» ․

Այնուհետև ջուրը փոխում ենք, դնում կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։ Աղ չենք անում։ Եփում ենք թույլ կրակի վրա, փակ կափարիչով, մոտ 1,5-2 ժամ։

Սոխը մաքրում ենք, մանր կտրատում։ Թավայի մեջ բուսայուղը տաքացնում ենք, լցնում ենք սոխն ու տապակում ենք` մինչև ոսկեգույն դառնա։

Անուշաբույր, անչափ համեղ վրացական լոբիով ուտեստ․․․  «Լոբիո» ․

Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած տաքդեղը և մոտ 2-3 րոպե անընդհատ խառնելով տապակում ենք։
Անուշաբույր, անչափ համեղ վրացական լոբիով ուտեստ․․․  «Լոբիո» ․

Լոլիկի վրա եռման ջուր ենք լցնում, այնուհետև  կեղևազրկում ենք և մանր կտորներով կտրատում։ Այնուհետև թավայի մեջ ենք լցնում լոլիկն ու լոլիկի մածուկը և խառնում ենք։ Եթե ամռանն ենք պատրաստում, լոլիկի մածուկի կարիք չկա, իսկ ձմռանը անպայման լոլիկի մածուկ պետք է ավելացնել։

Անուշաբույր, անչափ համեղ վրացական լոբիով ուտեստ․․․  «Լոբիո» ․

Ավելացնում ենք խմելի-սունելին, ուրցը, մանրացված սխտորը և աղը։

Անուշաբույր, անչափ համեղ վրացական լոբիով ուտեստ․․․  «Լոբիո» ․

Խառնում ենք, թույլ կրակի վրա փակ կափարիչով մոտ 15-20 րոպե շոգեխաշում ենք, կամ էլ այնքան մինչև բանջարեղենը ամբողջությամբ փափկի։

Անուշաբույր, անչափ համեղ վրացական լոբիով ուտեստ․․․  «Լոբիո» ․

Լոբին պետք է այնքան եփել, մինչև լավ փափկի։ Պատրաստի լոբու գրեթե ողջ ջուրը թափում ենք (2 բաժակ պահում ենք)։ Այնուհետև լոբու մի մասը մանրացնում ենք։ Կարող ենք ճզմիչով խյուսի վերածել։ Անհրաժեշտության դեպքում լցնում ենք լոբու ջուրը։

Ավելացնում ենք տապակած բանջարեղենը և կտրատած համեմը։
Անուշաբույր, անչափ համեղ վրացական լոբիով ուտեստ․․․  «Լոբիո» ․

Լավ աղ ենք անում, խառնում ենք և ըստ անհրաժեշտության լոբու ջուրն ենք ավելացնում։ Եփում ենք թույլ կրակի վրա ևս 5 րոպե` մոտավոր։

Անուշաբույր, անչափ համեղ վրացական լոբիով ուտեստ․․․  «Լոբիո» ․

Լոբիոն մատուցում ենք տաք վիճակում։

Անուշաբույր, անչափ համեղ վրացական լոբիով ուտեստ․․․  «Լոբիո» ․

Անուշաբույր, հագեցնող և անչափ համեղ վրացական ուտեստ ` «Լոբիո»: Ցանկության դեպքում կարող եք մի քիչ մանրացված ընկույզ ավելացնել

Աղբյուր 

Понравилась статья? Поделиться с друзьями: