Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, պատմել է հայերեն սովորելու և ՀՀ տեղափոխվելու մասին․Ես հայ եմ, եւ դա չի քննարկվում.

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, Մոսկվայում խոսել է Հայաստանում բնակություն հաստատելու մասին: Նա հարցազրույց է տվել rusarminfo.ru-ին: Շվեյցարիայում մեծացած Նիկոլյան հայրենիքում բազմիցս է եղել, սակայն տեղափոխվել որոշել է այս տարի: Նա պատմել է՝ ինչպես է իրեն զգում Հայաստանում:

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, պատմել է հայերեն սովորելու և ՀՀ տեղափոխվելու մասին․Ես հայ եմ, եւ դա չի քննարկվում.

«Սիրում եմ Երեւանը, այն ինձ շատ է դուր գալիս, այնտեղ հարմարավետ է»,- ասել է նա:

Այդուհանդերձ Նիկոլյան դժվարությունների էլ է հանդիպում: Նրան խանգարում է այն, որ չի տիրապետում լեզվին: Այս շրջանում սովորում է:

«Հիմա ակտիվորեն սովորում եմ լեզուն: Հայերենը շատ բարդ է, բայց կամաց-կամաց (խմբ. «կամանց-կամացն» ասել է հայերենով) ստացվում է: Հայաստանում ապրելով ավելի արագ կսովորեմ»,- ասել է նա:

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, պատմել է հայերեն սովորելու և ՀՀ տեղափոխվելու մասին․Ես հայ եմ, եւ դա չի քննարկվում.

Նիլոյան շվեդական արմատներ ունի մայրական կողմից եւ հայկական արտաքին չունի: Այդ պատճառով հաճախ ստիպված է լինում ապացուցել, որ հայ է: Հայաստանում երբեմն մարդկանց թվում է, թե նա ռուս է: Երբ շուկա է գնում, մարդիկ նրա հետ ռուսերեն են խոսում, իսկ նա ասում է, որ ռուսերեն չգիտի:

«Ես հայ եմ, եւ դա չի քննարկվում: Գուցե հայի արտաքին չունեմ, բայց ֆրանսերենում մի ասացվածք կա. «Քո կրած հագուստը չէ, որ քեզ դարձնում է այն, ինչ կաս»: Դա իրոք այդպես է»,- ասել է նա:

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, պատմել է հայերեն սովորելու և ՀՀ տեղափոխվելու մասին․Ես հայ եմ, եւ դա չի քննարկվում.

Նիկոլյան «Ազնավուր» հիմնադրամի ղեկավարն է: Երեկ՝ նոյեմբերի 28-ին, նա Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնում մասնակցել է «Մարդասիրության ժամանակագրություն» (Летопись Милосердия) խորագրով միջոցառմանը՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ եւ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցներին:

Աղբյուրը՝ Armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: