Սիրելի բարեկամներ, շնորհակալ եմ բոլորից, ովքեր իմ և իմ ընտանիքի համար այս ծանր պահին իրենց աղոթքներով ու նյութական օժանդակությամբ զորավիգ են լինում մեզ։

Որոշում եմ կայացրել լրացուցիչ ստուգում և, անհրաժեշտության դեպքում, առաջնային բուժման կուրս անցնել Իսրայելում, Հայֆա քաղաքում։
Անհրաժեշտության բերումով մենակ եմ մեկնում և, ամենայն հավանականությամբ, այնտեղ կունենամ հոգատար բարեկամի կարիք։
Եթե ձեր ընկերների մեջ կան այդպիսիք, խնդրում եմ տեղեկացրեք։
Աստված պահապան բոլորիս