Ամանորյա մեղրով եփովի տորթ բաղադրատոմս

Բաղադրամասեր

Մեղրով եփովի տորթ

Ամանորյա մեղրով եփովի տորթ բաղադրատոմս

 

Խմորի համար ՝

մեղր — 60 գր,

կարագ — 50 գր,

ձու — 1 հատ,

շաքարավազ — 50 գր,

սոդա — 2/3 թ/գ,

ալյուր — 300 գր,

թթվասեր — 40 գր,

Կրեմի համար ՝

ձու — 4 հատ,

շաքարավազ — 200 գր,

կարագ — 150 գր,

կաթնաշոռ — 1 կգ,

եգիպտացորենի օսլա (крахмал)- 80 գր,

կաթ — 125 գր,

Միջուկի համար ՝

մեղր — 50 գր,

ընկույզ — 100 գր,

կարագ — 50 գր,

Պատրաստման եղանակը

Կարագը, շաքարավազն ու մեղրը լցնում ենք տարայի մեջ ու դնում ենք կրակի վրա:

Թողնում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի, ապա հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք սոդա և խառնում ենք՝ վերածելով փրփրանման զանգվածի:

Ստացված զանգվածը լցնում ենք մեկ այլ տարայի մեջ, ավելացնում ենք ձուն, թթվասերը և խառնում ենք:

Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրն ու ստանում ենք մատներին փոքր-ինչ կպչող խմոր: Խմորը բաժանում ենք երեք մասի, որոնցից երկուսը բացում ենք յուղաթղթի վրա:

Խմորաշերտերը համապատասխանեցնում ենք ձևամանի չափերին:

Խմորաշերտերը թխում ենք 8-9 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստում ենք ընկուզային զանգվածը:

Տարայի մեջ լցնում ենք կարագն ու մեղրը, դնում ենք կրակի վրա ու հալեցնում:

Ապա հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք կտրատած ընկույզն ու խառնում ենք:

Բացում ենք երրորդ խմորաշերտը, վրան լցնում ենք ստացված միջուկն ու կրկին համապատասխանեցնում ենք ձևամանի չափերին:

Եփում ենք ջեռոցում նույն ջերմությամբ, ինչպես առաջին երկուսը:

Պատրաստում ենք կրեմը, որի համար սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից, ապա հարում ենք կարագն ու շաքարավազն այնքան, մինչև վերածվի կրեմային զանգվածի:

Հատ-հատ ավելացնում ենք ձուն՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով:

Ավելացնում ենք կաթնաշոռն և հարում ենք այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:

Օսլան լցնում ենք կաթի մեջ ու խառնում ենք կաթնաշոռային զանգվածին:

Այնուհետև սկսում ենք հարել սպիտակուցները:

Սպիտակուցային զանգվածը ևս խառնում ենք կաթնաշոռային զանգվածին ու խառնում ենք, որից հետո լցնում ենք կաթսայի մեջ:

Դնում ենք միջին կրակի վրա ու եփում ենք 5-6 րոպե, մինչև պնդանա:

Ձևամանի մեջ ենք դնում արդեն պատրաստ խմորաշերտերից մեկը, վրան հավասարապես տարածում ենք կաթնաշոռային զանգվածի մի մասը:

Այնուհետև դնում ենք երկրորդ խմորաշերտը, ծածկում ենք մնացած կաթնաշոռային զանգվածով, և երրորդը դնում ենք վրան:

Թեթևակի սեղմում ենք, թողնում ենք, որ տորթը հանգստանա սենյակային պայմաններում, ապա մոտ 6 ժամ թողնում ենք սառնարանում:

Նյութի աղբյուրը՝ xohanoc.am

Понравилась статья? Поделиться с друзьями: