Կատուներն աշխարհի ամենաերջանիկ կենդանիներից են. նրանք կարող են քնել ամբողջ օրը, նրանց բոլորը շոյում են, համեղ սնունդ տալիս:
Այնուամենայնիվ, որոշ կատուներ երբեք գոհ չեն իրենց ունեցածով, ինչը երևում է նրանց պահվածքից և արտաքինից. հաճախ նրանց դեմքի արտահայտությունը դժգոհ ու անտարբեր է:
Պեկինի բնակչուհի Մեգգի Լյուի կատուն իր դեմքի արտահայտության շնորհիվ դարձել է համացանցի աստղ և ավելի քան 138 հազար հետևորդ ձեռք բերել Instagram-ում:
Bored Panda-ն գրում է, որ կատուն ապրում է իր մոր, քույրերի և եղբայրների հետ, սակայն միայն նա է առանձնանում դեմքի տխուր արտահայտությամբ:
Աղբյուրը՝ tert.am