Պետք է բոլորն աջակից լինեն Փաշինյանին, ոչ թե նրա համար պրոբլեմներ սարքեն. Գագիկ Ծառուկյան

Մենք ունենք Արցախի խնդիր, որի լուծման համար պետք է հզոր լինես, հզորների հետ են բանակցում, թույլերի հետ չեն բանակցում:

Պետք է բոլորն աջակից լինեն Փաշինյանին, ոչ թե նրա համար պրոբլեմներ սարքեն. Գագիկ Ծառուկյան

Այս մասին այսօր Աբովյան քաղաքում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքին ասաց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը:

«Մեր Ղարաբաղի խնդիրը… մենք պետք է հզոր լինեք, հզորի հետ են բանակցում, թույլի հետ ոչ ոք չի բանակցում, մեր կյանքի խնդիրն ու նպատակն է, որ չմոռանանք ոչ ոքի՝ և՛ հայրենիքի պաշտպաններին, և՛ զոհվածներին: Ժողովո՛ւրդ, դա հեշտ գործ չէ, այսօր տեսնելով պարոն Փաշինյանին՝ ձեզ ասեմ, որ այդքան էլ հեշտ չի իր վիճակը, այսօր այդ մարդը կատարել է, արել է, հալալ է, ու դրա համար պետք է բոլորը աջակից լինեն նրան, մարդու մատից փուշ հանեն, ոչ թե մարդու համար պրոբլեմներ սարքեն: Եթե այսօր նա երկրի ղեկավարն է, պետք է մի քիչ առավելություններ էլ լինեն նրա համար, մենք պետք է մտածենք ինչպես մեկ ընտանիք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ երկիր կառավարելիս ամենակարևորը պետք է պատկերացնես ու իմանաս, որ հարյուր-հազարավոր ընտանիքներ քեզ են սպասում, հույսով, հավատով, որ վաղը լավ է լինելու:

Ծառուկյանի կարծիքով՝բոլոր հարցերը լուծվում են բանակցային, ընկերական սեղանի շուրջ. «Եթե դու կապեր չունես, ոչ մի հարց չի լուծվելու,պետք է կապեր ունենաս, ընկերներ ունենաս,  որ զանգով հարցեր կարգավորվեն, որ կապ լինի, որ իրենց երկրի ժողովուրդն էլ գա, դուք էլ գնաք, կապն ամրապնդվի»:

Անդրադառնալով քաղաքացիներին հուզող խնդիրներին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ օրինակ առողջապահության ոլորտում խնդիրներ կան, մարդիկ հերթագրվում են պետպատվերի շրջանակում բուժում ստանալու համար, սակայն երբ հերթը հասնում է իրենց, ասում են՝ գումարը վերջացավ. «Մարդուն հասանելի գումարը ո՞նց կարող է վերջանալ, դրա համար պետք է պետական հիվանդանոցներ լինեն Երևանում և մարզերում»:

Աղբյուրը՝Tert.am

Понравилась статья? Поделиться с друзьями: