Ի՞նչու Նիկոլը երթ արեց․

՞ՆՉՈՒ ՆԻԿՈԼԸ ԵՐԹ ԱՐԵՑ։

Հին մարդիկ հիշում են Բաղդադի կառավարիչ Հարուն Ալ Ռաշիդին, վերջինս գիշերները հագնում էր հասարակ շորեր և շրջում քաղաքում։

Ի՞նչու Նիկոլը երթ արեց․

Շփվում էր հասարակ մարդկանց հետ,թեյում, սրճում, մի կտոր հաց կիսում ,տեղեկանում նրանց հոգսերի մասին, իր նազիր վեզիրներ ապօրինությունների մասին և հաջորդ առավոտյան կայացնում հասարակ ժողովրդի շահերից բխող որոշումներ։

Հատկապես այս գործելավոճի շնորհիվ Հարուն Ալ Ռաշիդը պատմության մեջ մնաց որպես ամենաիմաստուն և ժողովրդավար կառավարիչ։

Ի՞նչու Նիկոլը երթ արեց․

Նիկոլը լայվ է մտնում,միտինգ է հրավիրում, երեկ էլ երթ արեց։ Ամբողջ ճանապարհին շփվեց ժողովրդի հետ, նրանց օջախներում հաց կիսեց, թեյ խմեց, լսեց հոգսերը,առաջին ձեռքից իմացավ իր կառավարիչների լավ կամ վատ արարքների մասին։

Ամփոփեմ՝

Երկրի կառավարիչը պիտի չկտրվի իր ժողովրդից , նրա հոգսերի և կառավարման արդյունավետության մասին պիտի տեղեկանա առաջին ձեռքից, ժողովրդից։

Ի՞նչու Նիկոլը երթ արեց․

Անձամբ ես դիտարկում եմ երթը հենց այդ տեսակետից և այն պետք է լինի շարունակական։
Ընդ որում այստեղ բացարձակ կարևոր չէ,թե որքան։մարդ է մասնակցել երթին։

Կարևորը այն է,որ երկրի կառավարիչը 9.5 ժամ,37.5 կիլոմետր քայլել է քաղաքով,շփվել ժողովրդի հետ և նրանցից տեղեկացել հոգսերի և խնդիրների մասին։

Երջանիկ եղեք

Աստված պահապան մեր երկրին։

Понравилась статья? Поделиться с друзьями: