Դավիթ Սանասարյանը խոչընդոտել է ԴԱՀԿ-ին ,ընտանիքը բնակարանից վտարելու փորձին․ Video.

Քիչ առաջ ԴԱՀԿ-ն փորձել է Երևանի բնակիչներից մեկին հարկադրաբար հանել իր տնից, քանի որ այդ բնակարանն արդեն ունի այլ սեփականատեր: Սակայն պետական վերահսկողական ծառայութան պետ Դավիթ Սանասարյանը դա կանխել է:

Դավիթ Սանասարյանը խոչընդոտել է ԴԱՀԿ-ին ,ընտանիքը բնակարանից վտարելու փորձին․ Video.

«Եղել է դատական ակտ, որով սահմանվել է բնակարանը վաճառել և նոր սեփականատերը դիմել է մեզ, որ մենք կատարենք նախկին սեփականատիրոջ վտարում: ԴԱՀԿ աշխատակիցները համապատասխան օրը եղել են նշյալ հասցեում, որպեսզի կատարեն իրենց վրա դրված պարտականությունը: Կատարողական գործողությունների ընթացքում ՀՀ վարչական դատարանը կայացրել է որոշում, որով ԴԱՀԿ-ին պատավորեցրել է ձեռնպահ մնալ բնակչին վտարելու գործողություններից»,- այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԴԱՀԿ ծառայության տեսչական և վելուծական բաժնի պետ Լեւոն Բալյանը:

Լրատվամիջոցը միաժամանակ Պետական վերահսկողական ծառայության իրավաբանական բաժնից հետաքրքրվեց, թե ՝ արդյո՞ք Դավիթ Սանասարյանը իրավունք ուներ միջամտել:

«Համաձայն Պետական վերահսկողական ծառայության Մասին ՀՀ օրենքի՝ Պետական վերահսկողական ծառայությունն իրականացնում է վերահսկողություն պետական կառավարման համակարգի մարմինների նկատմամբ»,- ասաց բաժնի պետ Գալուստ Դանիելյանը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: