Ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնը:Նվիրաբերվել է 11 միլիոն 109 հազար 633 դոլար:(տեսանյութ)

Ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնը: Ավարտին հայտարարվեց, որ ընդհանուր հաշվարկով  շուրջ 12 ժամում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 միլիոն 109 հազար 633 դոլար:

Ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնը:Նվիրաբերվել է 11 միլիոն 109 հազար 633 դոլար:(տեսանյութ)

Նվիրատվություններն իրականացվել են աշխարհի տարբեր ծայրերից, ԱՄՆ-ում էին եւ իրենց աջակցության մասին են հայտարարել բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչներ, հոգեւորականներ, գործարարեր, կազմակերպություններ ու անհատներ:

Այս տարի համազգային դրամահավաք-մարաթոնի համար ընտրվել էր «Արարենք միասին» խորագիրը։

Հիշեցնենք, որ  նախորդ տարի «Բերքառատ Արցախ» խորագրով hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12,505,456 դոլար։

2016 թ. «Իմ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել էր 15 մլն 428 հազար 777 դոլար:

«Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն–2015»-ի ժամանակ հավաքվել էր 10 մլն 378 հազար 465 դոլար, իսկ «Դեպի Արցախ» կարգախոսով «Հեռուստամարաթոն–2014»-ում հավաքվել էր 12 մլն 399 հազար 550 դոլար:

Այս տարվա հեռուստամարաթոնն արդեն ավարտվեց, սակայն ամրագրված թիվը վերջնական չէ, քանի որ նվիրատվությունները շարունակվում են: Մարաթոն-դրամահավաքի ընթացքում բազմիցս հայտարարվեց, որ նվիրաբերված յուրաքանչյուր դրամը ծառայելու է իր նպատակին:

Այս տարվա «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով:

Առաջինն արցախյան գյուղատնտեսության գարգացման համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները:

Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի շրջանի բնակավայրերում:
Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն- 2018»-ին նվիրաբերված գումարները ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծումը:
21- րդ ամենամյա հեռուստամարաթոնի հանգանակված միջոցները, ինչպես միշտ, նպատակաուղղվելու են թե՛ Հայաստան, թե՛ Արցախ:

Աղբյուրը՝armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: