3 տարի անց ողբերգական սպանությունից հետո, նորից բացվեց Ավետիսյանների տան դուռը․

Մյասնիկյան 188 տան դուռն այսօր կրկին բացվեց: Ողբերգական սպանությունից երեք տարի անց Ավետիսյանների մտերիմները դարձյալ եկել էին նրանց տուն: Ներսում գրեթե ամեն բան նույնն էր. ամանորյա զարդարանքներ, պատից կախված նկարներ, փոքրիկների խաղալիքներ… Հարազատները դարձյալ շրջեցին սենյակներով, զննեցին ամեն բան, վերհիշեցին այն բոլոր լավ պահերը, որոնք ապրել են այս բնակարանում Ավետիսյանների հետ:

3 տարի անց ողբերգական սպանությունից հետո, նորից  բացվեց Ավետիսյանների տան դուռը․

Հիմա, սակայն, ներսում ցուրտ է, դատարկ, անգամ տան սենյակների հատակն է խարխլվել: Այս հարցում նրանք ակնկալում են Գյումրու քաղաքապետարանի աջակցությունը, որպեսզի վերանորոգվի տան հատակն ու կարողանան պահպանել Ավետիսյաններից մնացած այս միակ հիշողությունը: Ինչ վերաբերում է բուն գործին, ապա Ավետիսյանների հարազատները շարունակում են պնդել, որ սպանությունը բացահայտված չէ, և իրական դրդապատճառը դեռևս հայտնի չէ իրենց:

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: