«Ես այս պահին միանում եմ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ին, Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Ես այս պահին միանում եմ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի ամենամյա հեռուստամարաթոնին, որն անցկացվում է այս պահին եւ որին ամեն տարի միանում են հարյուրավոր, տասնյակ հարյուրավոր մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից»:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, ովքեր շարունակում են նվիրաբերություններ կատարել: Նրանք, ըստ Ն. Փաշինյանի, համահայկական միջնաբերդի եւ հայ ժողովրդի կողքին են:

«Ես այս պահին միանում եմ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ին, Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Այս բոլոր տարիների ընթացքում մեր եւ ձեր միջոցներով բազմաթիվ խնդիրներ են լուծվել, հարյուրավոր նախագծեր են իրականություն դարձել: Եթե կա հարց՝ արժե՞ր հիմնադրամի հետ կապված աղմուկը համայն աշխարհի առաջ դնել, մեր պատասխանն է՝ այո:

Եվ սա նշանակում է, որ պետք է մեծացնել վստահությունն այս հիմնադրամի շուրջ,  եւ մենք կկարողանանք ի վերջո երաշխավորել, որ  «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ին նվիրաբերված գումարները կհասնեն իրենց նպատակին: Մենք համոզված ենք, որ հիմնադրամը կգործի պատասխանատվությամբ ու արժանապատվությամբ»,-ասաց վարչապետը:

Նա նաեւ հիշեցրեց, որ բոլոր նախորդ նվիրատվությունների շնորհիվ Հայաստանում ու Արցախում բազմաթիվ խնդիրներ են լուծվել: Կոչ արեց մասնակցել բոլորին, իսկ վերջում՝ արտասանեց Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը:

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:

Միացեք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն-2018-ին: Մանրամասներին համար հետեւեք Հ1-ի եթերին։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 22 ноября 2018 г.

 

Աղբյուրը՝armtiems.com

Понравилась статья? Поделиться с друзьями: