Այս 7 վիտամինները, շատ կարևոր են կնոջ առողջության համար

Վիտամինների անբավարար մակարդակը կարող է հանգեցնել մի խումբ առողջական խնդիրների: Կարևոր է հետևել առողջ սննդակարգի կանոններին՝ խնդիրների առաջացումը կանխարգելելու նպատակով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ սա հատկապես կարևոր է 40-ն անց կանանց համար, քանի որ տարիքի մեծացման հետ մեկտեղ՝ մեծանում է դեգեներատիվ հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Այս 7 վիտամինները, շատ կարևոր են կնոջ առողջության համար

B խմբի վիտամիններ: Այս խմբի վիտամիններն ազդում են օրգանիզմում կատարվող տարբեր գործընթացների վրա, այդ թվում՝ նյարդային համակարգի աշխատանքի: Ձուկը, թռչնամիսը, միսը, կաթնամթերքը, բանջարեղենը, լոբին, ոլոռը B խմբի վիտամիններ են պարունակում:

Վիտամին B6: Այս վիտամինն անհրաժեշտ է օրգանիզմում շաքարի, ճարպերի մշակման համար, կարող է օգնել նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հնարավորությունը, օգնել կանխարգելել բարդությունների զարգացումը շաքարային դիաբետի դեպքում: Վիտամին B6 պարունակում են միսը, բանջարեղենը, ընդեղենը, բանանը:

Վիտամին D: Այս վիտամինի անբավարար մակարդակը կարող է կապված լինել սրտանոթային հիվանդությունների, դիաբետի, ցրված սկլերոզի և մի շարք այլ առողջական խնդիրների առաջացման հետ: Վիտամին D-ի բավարար մակարդակը կարևոր է նաև ոսկորների ամրության համար:

Վիտամին A: А վիտամինը կարևոր է օրգանիզմի մի շարք գործառույթների կանոնավորման և հատկապես տեսողության համար: Այն անհրաժեշտ է նաև իմունային համակարգի նորմալ աշխատանքի համար: Այս վիտամինով հարուստ են լյարդը, ձվի դեղնուցը, քաղցր կարտոֆիլը, սպանախը, գազարը, դդումը:

C և E վիտամիններ: Սրանք հակաօքսիդանտներ են, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալների բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա:

Վիտամին K: Այս վիտամինը կարևոր է արյան, ոսկորների առողջության համար: K վիտամինով հարուստ են բանջարեղենը, ձուկը, լյարդը, ձուն:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: