Ձեր ապաշնորհ կառավարման շնորհիվ, մի ողջ ժողովրդի էին հագցրել՝ ծաղկավոր խալաթը ․քանզի 21-րդ դարը մերն է լինելու…

Ցավալի է, բայց նախկին իշխանական ուժերից ոմանք դեռևս չեն հասկանում, որ իրենք ձախողվել են պետական կառավարման բոլոր ոլորտներում… և այդ ձախողումն ուղեկցվել է քցելով, խաբելով, թալանելով՝ ով ում պատահի։ Ավելին՝ հենց ձեր աջակցությամբ և հովանավորությամբ են տարբեր օլիգարխներ խաբել ու քցել հարյուրավոր օտարերկրյա ներդրողների…

Ձեր ապաշնորհ կառավարման շնորհիվ,  մի ողջ ժողովրդի էին հագցրել՝ ծաղկավոր խալաթը ․քանզի 21-րդ դարը մերն է լինելու…

Առանց խղճի խայթ զգալու ստիպել եք, որ ժողովուրդը արտագաղթի կամ իր ընտանիքին պահելու համար բռնի խոպանի ճամփեքի դժվար բեռը… էդ ձեր ՛՛ջանքերի՛՛ շնորհիվ էր, որ որդու շիրմաքարը տեղադրելու համար արտագնա աշխատանքի մեկնած և ավտովթարի ենթարկված նախկին ազատամարտիկ հայ վարորդին ի նշան ծաղրանքի ծաղկավոր խալաթով տարան ռուսական դատարան: Էդ ծաղկավոր խալաթը մի ողջ ժողովրդի էին հագցրել՝ ձեր ապաշնորհ կառավարման շնորիվ…
Էդ ձեր կառավարման տարիներին էր երկիրը ճլփում կոռուպցիայի ցեխաջրում ու դրա վերջը չէր երևում: Կոռուպցիան կերել էր երկիրը՝ կոռումպացված նախագահներից սկսած մինչև կուռոմպացված շարքային չինովնիկը: Էդ ձեր իշխանության պահապան ՛՛հրեշտակներին՛՛՝ իրավապահ մարմինների ղեկավարներին տեսնելուց էր մարդկանց ճնշումն ընկնում՝ կոռուպցիայից դեգեներատացված դեմքեր… Իսկ նրանց ղեկավարած կառույցներում վխտում էին իրենց ՛՛փոքր տեսակները՛՛՝ նույնպես անպատկերացնելի մուտանտ ու նույնքան էլ կոռումպացված: Ասածս ոչ մի բանն էլ նորություն չի, քանզի ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի… Դուք ամեն ինչ արել եք, որ 21-րդ դարը մերը չի լինի: Սակայն այս հարցում նույնպես ձախողվել եք… քանզի 21-րդ դարը մերն է լինելու…

Понравилась статья? Поделиться с друзьями: