Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ։Լարսի անցակետը փակ է բոլոր ավտոմեքենաների համար․

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ։Լարսի անցակետը փակ է բոլոր ավտոմեքենաների համար․

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը:

Լոռու մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Աղբյուրը՝armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: