Մարզերում ձյուն է տեղում. ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է ․Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են,Գորիսում, Սիսիանում եւ Բերդում մառախուղ է․

Այսօր ժամը 10:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Մարզերում ձյուն է տեղում. ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է ․Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են,Գորիսում, Սիսիանում եւ Բերդում մառախուղ է․

Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին եւ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան եւ Տավուշի մարզի Բերդ քաղաքներում մառախուղ է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթեւեկելի է թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետեւանքով: Միակողմանի փակ է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

ԱԻՆ-ը հաղորդում է նաեւ, որ նոյեմբերի 15-18-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 19-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում սպասվում են տեղումներ, Երեւանում՝ անձրեւ, նոյեմբերի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: