Դեմագոգիայի վարպետ աշոԾյաններն ու շարմազանովները պատգամավո՞ր էին ծնվել ,Դրանք էլ էին անփորձ, միակ փորձը որ ունեին․․․

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դեմագոգիայի վարպետ աշոԾյաններն ու շարմազանովները պատգամավո՞ր էին ծնվել ,Դրանք էլ էին անփորձ, միակ փորձը որ ունեին․․․

«Նիկոլենց ցուցակի 90 տոկոսին չեմ ճանաչում։ Հնարավոր է՝ անարժաններ էլ կան։ Հնարավոր է նույնիսկ՝ քիչ չեն անարժանները։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Բայց մի բանում համոզված եմ՝ այդ ցուցակում չկան խուլիգաններ, անգրագետներ, մարդասպաններ, քուչի պպզողներ, ջեբկիրներ, պրոֆեսիոնալ սրիկաներ, մենուաներ։

Էս հավեսով հեգնողները ոնց որ կարոտել են, հա՞, շմայսներին, լֆիկներին, նեմեցներին, թոխմախի մհերներին… Դուք շարունակեք։ Անփո՞րձ են։ Իսկ ձեզ թվում է՝ դեմագոգիայի վարպետ աշոԾյաններն ու շարմազանովները պատգամավո՞ր էին ծնվել։ Դրանք էլ էին անփորձ, միակ փորձը որ ունեին՝ վարպետորեն քծնելն էր։ Դրա համար փորձ պետք չի, էդպես ծնվում են»։

Понравилась статья? Поделиться с друзьями: