Շարմազանովի օգնականը՝ Դավիթ Սանասարյանին․«Եթե հակառակը կարող ես ապացուցել, ապացուցի, եթե չէ, ուրեմն օդում մի տվայտվի ու ներողություն խնդրի».

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շարմազանովը մեծ-մեծ խոսում է, որ ինքը կոռուպցիայի մեջ չի եղել, բիզնես չի ունեցել (էդ հլը հարց է). մեկդ հիշացրեք, թող չմոռանա, որ երկիրը թալանող ուժի խոսնակն է եղել, երկիրը քանդող ուժի արածները լղոզողն է եղել, ինչն ավելի ծանր է, քան բիզնես ունեցող ու հարկ չվճարող որևէ բիզնեսմեն կամ մանր ու միջին կոռուպցիոներ»։

Շարմազանովի օգնականը՝ Դավիթ Սանասարյանին․«Եթե հակառակը կարող ես ապացուցել, ապացուցի, եթե չէ, ուրեմն օդում մի տվայտվի ու ներողություն խնդրի».

Դավիթ Սանասարյանի այս հրապարակմանն արձագանքել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը: Վերջինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ բռնվեք. «Ժառանգությունից» թռած, Րաֆֆի Հովհաննիսյանին դավաճանած Սանասարյան Դավիթը ոչ ավել ոչ պակաս պատասխանել է Շարմազանովին: Ուրեմն պաշտոնապես պահանջում եմ Սանասարյանից ստուգել բոլոր պետական գնումները և հայտարարել` Շարմազանովը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցել է, թե՝ ոչ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Շարմազանովը պետական բյուջեից որևէ լումա չի յուրացրել, որևէ պետական գնման գործընթացի չի մասնակցել` ոʹչ ուղղակի, ոʹչ անուղղակի: Եթե հակառակը կարող ես ապացուցել, ապացուցի, եթե չէ, ուրեմն օդում մի տվայտվի ու ներողություն խնդրի:

Հ.Գ. Մոռացա հարցնեմ «Սորոսը» ոնց ա՞, «Սորոսը»…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: