Լավ լուր ,20-24 մլն դրամի շեմից ցածր տնտեսվարողները, չեն վճարի ոչ մի հարկ․«Յուրաքանչյուր տնտեսվարող կարող է հայտ ներկայացնել՝ այդ 50 միլիարդ դրամից իր չափաբաժինը ստանալու». Նիկոլ Փաշինյան․

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2019թ. բյուջեի նախագիծը համարում է իներցիոն, որովհետև այն, ըստ նրա՝ հիմնված է պարամետրերի վրա, որոնք ստացել են՝ որպես ժառանգություն։

Լավ լուր ,20-24 մլն դրամի շեմից ցածր տնտեսվարողները, չեն վճարի ոչ մի հարկ․«Յուրաքանչյուր տնտեսվարող կարող է հայտ ներկայացնել՝ այդ 50 միլիարդ դրամից իր չափաբաժինը ստանալու». Նիկոլ Փաշինյան․

«Բյուջետային մեր քաղաքականության մեջ տեղի են ունեցել էական և շրջադարձային փոփոխություններ։ Մեր տնտեսական քաղաքականությունն աշխատանքի խրախուսման քաղաքականություն է։ Այս հարցը մեզ համար կարևոր, գաղափարական նշանակություն ունի, որովհետև քաղաքական գործունեության մեր ողջ ընթացքում, որպես հանրային փոփոխությունների կարևորագույն պայման, համարում ենք անհատական ջանքը, այսինքն՝ երկրում, հանրության մեջ չեն կարող տեղի ունենալ դրական փոփոխություններ, եթե այդ փոփոխությունների հիմքում ընկած չէ անհատական ջանքը»,- այսօր խորհրդարանում հայտարարեց նա։

Տնտեսական աճ ասելով՝ նոր կառավարությունը նկատի ունի համընդհանուր ջանքի մեկտեղում։ «Մեր քաղաքական խնդիրն է՝ յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն, խոսքը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իրական հնարավորությունների մասին է։ Քաղաքական մակարդակում այդ խնդիրը լուծել ենք, որովհետև Հայաստանում այլևս չկան մենաշնորհներ, տնտեսական գործունեության սահմանափակումներ, ներմուծման և արտահանման արգելքներ։ Մեզ համար կարևորագույն խնդիրը լինելու է տնտեսական պայմանների ապահովումը»։

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ որոշել են սահմանել միկրոբիզնես հասկացությունը, որն ընդհանրապես ազատված կլինի բոլոր հարկերից. «Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի շեմից ցածր, չեն վճարի ոչ մի հարկ, իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն՝ կապված ոլորտների հետ»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիների համար հնարավորություն են ստեղծում, որ արժանապատիվ աշխատանքի միջոցով կարողանան վաստակել իրենց ընտանիքի հացը. «Միկրոբիզնեսի համար կլինի հնարավորություն, որ մինչև 3 աշխատող ունենալու պարագայում նրանց եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ կգործի, այսինքն՝ նրանք ոչ թե կհարկվեն աշխատավարձի 23 տոկոսի չափով, ինչպես մյուսները, այլ ուղղակի 5 հազար դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը»։

Փաշինյանն ասաց, որ եկամտահարկի համահարթեցման նախագծով՝ 36 և 28 տոկոսն իջեցվելու և դառնալու են 23 տոկոս. «Մենք, ըստ էության, խրախուսում ենք բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը, և երկրորդ՝ այս և մյուս փոփոխություններով հավելյալ մոտ 50 մլրդ դրամ ենք ներարկում տնտեսության մեջ։ Այսինքն՝ 50 մլրդ և ավելի դրամ թողնում ենք շրջանառության մեջ։ Յուրաքանչյուր տնտեսվարող կարող է  հայտ ներկայացնել՝ այդ 50 միլիարդ դրամից իր չափաբաժինը ստանալու։ Սա նշանակում է նաև աշխատավարձերի բարձրացում»։

 

Աղբյուրը՝168․am

Понравилась статья? Поделиться с друзьями: