Հրաշագործ միջոց՝ ընտանեկան կյանքի համար․«5 րոպեում ցանկացած խնդիր կարելի է լուծել կնոջ հետ ».Սաուդյան շեյխ ալ–Քարնի․

Աիդ ալ–Քարնի շեյխը գտնում է, որ կնոջ հետ ցանկացած խնդիր կարելի է լուծել 5 րոպեի ընթացքում, եթե միայն մի գաղտնիք իմանաք։

Հրաշագործ միջոց՝ ընտանեկան կյանքի համար․«5 րոպեում ցանկացած խնդիր կարելի է լուծել կնոջ հետ ».Սաուդյան շեյխ ալ–Քարնի․

Ալ–Քարնի շեյխը սաուդյան քարոզիչ է, գրող, «Մի տխրիր» բեսթսելերի հեղինակը, որը թարգմանվել է աշխարհի 30 լեզուներով, իմաստուն մարդ, որից շատ բան ունենք սովորելու։

Ո՞րն է վեճերից խուսափելու նրա մեթոդը։ «Միայն Էյնշտեյնն ու Նյուտոնը չեն, որ կարող են մեծագույն հայտնագործություններ անել։ Արևելքն էլ է ինչ-որ բանի ընդունակ։ Ահա և ես մի մեթոդ եմ հայտնաբերել՝ «Հրաշագործ միջոց՝ ընտանեկան կյանքի համար» անվանումով,– ասում է նա և բացատրում դրա էությունը։- Եթե կնոջ հետ վեճ է ծագում, աշխատեք չպատասխանել նրան։ Մի բարձրացրու ձայնդ, մի սպառնա, մի ասա՝ «ձայնդ կտրիր, դու սխալ ես»։

Image result

Կինը պետք է խոսի, դատարկվի. տուր նրան այդ հնարավորությունը, միայն թե մի նայիր հեռախոսի կամ համակարգչի էկրանին, երբ նա խոսում է։ Ընկրկիր նրա առաջ, կախիր գլուխդ և խոնարհաբար նստիր։ Ոչ մի դեպքում մի պատասխանիր նրան, նույնիսկ եթե դու հազար անգամ ավելի ճիշտ ես։

Ասա. «Իհարկե, դու ճիշտ ես։ Ես զղջում եմ Աստծո առաջ։ Խոստանում եմ քեզ, որ դա այլևս չի կրկնվի։ Հանուն Աստծո, ներիր ինձ։ Ես սխալ եմ գործել։ Խոստանում եմ, որ այլևս այդպես չեմ վարվի։

Related image

Կինը միշտ զգացմունքային է, նրան զգացմունքներն են կառավարում։ Նա տղամարդուց ավելի բարեգութ է։ Կինը հոգ է տանում հարազատ հիվանդների համար, երբ ինքն էլ հիվանդ է։ Կինը կրում է երեխային, կերակրում է նրան, սեղմում է կրծքին։ Նա հոգևոր ջերմություն է պարգևում ամուսնուն, հոգ է տանում։ Դրա համար էլ ընկրկիր նրա առաջ և նույնիսկ մի փորձիր նրան հակաճառել»։

Իրոք, նման մեթոդը կարող է ընտանեկան երջանկության գրավականը լինել։ Ամուսնուց լսելով նման բառեր՝ ցանկացած կին մետաքսի պես կփափկի, ինքը կգնա զիջումների և ավելի կհարգի ամուսնուն։

Դե ինչ, սիրելի տղամարդիկ, պատրա՞ստ եք փորձել։

Понравилась статья? Поделиться с друзьями: