Երեւանում կացարան կտրվի երկվորյակներին պոլիէթիլենային տոպրակի մեջ թողած մորը․ լրանում է փոքրիկների 40 օրը

Մի քանի օրից քառասուն օրական կդառնան հոկտեմբերի 17-ին Գյումրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակները: Փոքրիկների միջոցառմանը մասնակից լինելու ցանկություն է հայտնել նրանց մայրը: Այս մասին Հայկական Ժամանակին-ին հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:

Երեւանում կացարան կտրվի երկվորյակներին պոլիէթիլենային տոպրակի մեջ թողած մորը․ լրանում է փոքրիկների 40 օրը

«Կարծում եմ՝ փոքրիկ ընտանեկան միջոցառումը լավ առիթ է՝ նորից վերաիմաստավորելու շատ հարցեր: Ակնհայտ է, որ մայրը երիտասարդ է եւ կարիք ունի աջակցության»,- ասաց Թանդիլյանը:

Երեւանում կացարան կտրվի երկվորյակներին պոլիէթիլենային տոպրակի մեջ թողած մորը․ լրանում է փոքրիկների 40 օրը
Թանդիլյանը հայտնեց, որ աշխատանք են տանում փոքրիկների մոր հետ, որպեսզի կարողանան ապահովել երկվորյակներ Վահեի ու Վահանի առողջ եւ բարեկեցիկ մանկությունը: Քննարկումներ, շփումներ, սոցիալական աջակցություն եւ այլ. «Ամենօրյա ռեժիմով մոր հետ կապի մեջ ենք, համապարփակ աշխատանք ենք տանում՝ սոցիալական աշխատողների եւ հոգեբանի ներգրավվածությամբ»:

Երեւանում կացարան կտրվի երկվորյակներին պոլիէթիլենային տոպրակի մեջ թողած մորը․ լրանում է փոքրիկների 40 օրը

«Մայրը այստեղ վարձով է ապրում, մենք տարբեր հնարավորություններ ենք դիտարկում՝ Երեւան քաղաքում նրան բնակարանով ապահովելու համար»,- ասաց Թանդիլյանը:

Աղբյուր

 

 

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: