Քաղաքապետ Հայկ Մարությանը խոսքից անցել է գործի։«Մենք ձեր մեջքին կանգնած ենք, գնացեք առաջ․․․»․

Երեւանի քաղաքապետի որոշմամբ, Նոր Նորքում ապամոնտաժվում է ավելի քան 1100քմ ապօրինի կառույցը։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ցուցադրվում է կառույցի քանդման ընթացքը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը խոսքից անցել է գործի։«Մենք ձեր մեջքին կանգնած ենք, գնացեք առաջ․․․»․

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի վաղ նշել էր, որ, որ ապօրինի շինարարությունը պետք է  դադարեցվի՝ առանց բանակցությունների, խնդրանքների կամ ծանոթությունների:

Երևանի Գյուրջյան 1/3 հասցեում, հանրային տարածքի վրայի ապօրինի կառույցը ապամոնտաժվում է իմ որոշմամբ։

Опубликовано Hayk Marutyan Воскресенье, 11 ноября 2018 г.

«Ով էլ ձեզ ասի՝ ես կզանգեմ, կասեմ քաղաքապետին կամ գլխավոր ճարտարապետին, չկա՛ այդպիսի բան, այդպիսի մարդ գոյություն չունի, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որ կզանգահարի ինձ և կասի՝ այս ապօրինի շինարարությունը թող լինի: Ես ձեզ վստահեցնում եմ: Ով այդպիսի բան ասի, իմացեք, որ ստում է: Ուզում եմ, որ դուք դրանով լինեք ուժեղ, լինեք վստահ, որ ձեր թիկունքում ոչ մի գործ չի արվելու, պայմանավորվածություններ ձեռք չեն բերվելու ապօրինի շինարարություն իրականացնողների հետ: Մենք ձեր մեջքին կանգնած ենք, գնացեք առաջ»,- ասել է քաղաքապետը:

Աղբյուրը՝168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: