Հայրենիք ժամանեցին ծանրամարտի Հայաստանի թիմերը․«Զվարթնոց»

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերը վերադարձան աշխարհի առաջնությունից:

Հայրենիք ժամանեցին ծանրամարտի Հայաստանի թիմերը․«Զվարթնոց»

«Զվարթնոց» օդանավակայանում աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին, աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանին դիմավորելու էին եկել մարզիկների հարազատները, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ծանրամարտի Հայաստանի թիմը ժամանում է հայրենիք

Опубликовано Armenpress Воскресенье, 11 ноября 2018 г.

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց նախ 190 կգ, հետո 195 կգ, իսկ երրորդ մոտեցմանը, երբ Մարտիրոսյանը 197 բարձրացրեց, որն, ի դեպ, աշխարհի ռեկորդ էր, մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Այս ձևում Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը պատվիրեց 230 կգ (աշխարհի ռեկորդ) և բարձրացրեց այն: Այնուհետև երկրորդ մոտեցմամբ նա երկրորդ ռեկորդը սահմանեց` 240 կգ: Երրորդ մոտեցման հայ ծանրորդը չեկավ: Երկամարտի 435 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը 21 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն:

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան ծանր քաշային ծանրորդները: Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մինասյանը բարձրացրեց 200 կգ: Հետո նա ծանրաձողի քաշը  բարձրացրեց 5 կգ-ով և գլխավերևում պահեց 205 կգ կշռող ծանրաձողը: Սակայն 211 կգ-ը չկարողացավ բարձրացնել: Այս ձևում Մինասյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում գյումրեցի ծանրորդը նախ բարձրացրեց 240 կգ, հետո` 245 կգ: Միայն թե Մինասյանը երրորդ մոտեցման ժամանակ չբարձրացրեց 250 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի 450 կգ արդյունքով նա դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Աշխարհի չեմպիոն երկամարտի 474 կգ արդյունքով դարձավ Լաշա Տալախաձեն:

Աղբյուրը՝168․am

Понравилась статья? Поделиться с друзьями: