Ինչպես տան պայմաններում պատրաստել նուտելա,երեխաների ու մեծերի ամենասիրելի շոկոլադը.

Հիանալի նախաճաշ՝ երեխաների և մեծերի համար:

Ինչպես տան պայմաններում պատրաստել նուտելա,երեխաների ու մեծերի ամենասիրելի շոկոլադը.

Բաղադրիչներ

  • կաթ — 500 մլ
  • շաքարավազ — 1 բաժակ
  • ընկույզ — 0,5 բաժակ
  • կակաոյի փոշի — 2 ճ/գ
  • ալյուր — 2 ճ/գ
  • կարագ — 60 գ

Պատրաստման եղանակը

նուտելլա 3

Շաքարավազը, ալյուրն ու կակաոյի փոշին խառնում ենք։

նուտելլա 4

Ավելացնում ենք 50-70 մլ կաթն ու խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք մնացած կաթն ու կրկին խառնում։

նուտելլա 5

Ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ, դնում թույլ կրակի վրա ու հասցնում ենք եռման աստիճանի։

նուտելլա 6

Ընկույզը լավ մանրացնում ենք։

նուտելլա 7

Երբ սկսում է եռալ, զանգվածը հանում ենք կրակի վրայից։ Պետք է ստացվի պինդ զանգված։

նուտելլա 8

Լցնում ենք ընկույզն ու կարագը և լավ խառնում ենք, որպեսզի կարագը հալչի, ու ստացվի միասեռ զանգված։

նուտելլա 9

Նուտելան պատրաստ է։ Թողնում ենք, որ սառչի, ապա վայելում ենք։

 

Աղբյուրը՝ cooks.am

Понравилась статья? Поделиться с друзьями: