Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը առաջիկայում հայ երեխա են ուզում Հայաստանից որդեգրեն․ողջունելի քայլ նրանց կողմից

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը  առաջիկայում հայ երեխա են ուզում Հայաստանից որդեգրեն․ողջունելի քայլ նրանց կողմից

Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որոշել են Հայաստանից տղա երեխա որդեգրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Mirror պարբերականը:

«Նրանք կապվել են Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին այցելել այնտեղ»,- անանուն աղբյուրն ասել է Heat World ամսագրին:

Նա հիշեցրել է, որ Քիմի հոր՝ Ռոբերտի ընտանիքը հայկական էր, ուստի բնական է, որ աստղային զույգը որոշել է երեխա որդեգրել հենց այդ երկրից: «Քիմը շատ է սիրում հորը, և կցանկանա ունենալ փոքր տղա, ով կհիշեցնի նրան հոր մասին»,- ասել է նա:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը  առաջիկայում հայ երեխա են ուզում Հայաստանից որդեգրեն․ողջունելի քայլ նրանց կողմից

Աղբյուրի համոզմամբ՝ զույգն արդեն որոշել է, թե ինչ անուն է տալու Հայաստանից որդեգրվող երեխային: «Նրանք արդեն որոշել են երեխային անվանել Սեմ՝ Քիմի ապուպապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, ով հետագայում ԱՄՆ տեղափոխվելուց հետո անունը փոխել էր՝ դարձնելով Սեմ Քարդաշյան:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը  առաջիկայում հայ երեխա են ուզում Հայաստանից որդեգրեն․ողջունելի քայլ նրանց կողմից

Նշենք, որ զույգն արդեն երեք երեխա ունի՝ Նորթը, Սեյնթը և Չիկագոն: Վերջին երեխային՝ Չիկագոյին, զույգն ունեցել էր սուրոգատ մոր օգնությամբ, քանի որ բժիշկներն այլևս արգելել են Քիմ Քարդաշյանին սեփական ուժերով երեխա ունենալ: Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքը 2015 թվականի ապրիլին 8-ին ժամանել էր Հայաստան:

Աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями: