Կառավարությունը որոշում կայացրեց,բանակից խուսափած եւ հետախուզման մեջ գտնվողների համար․

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում:

Կառավարությունը որոշում կայացրեց,բանակից խուսափած եւ հետախուզման մեջ գտնվողների համար․

Հարցը ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի վրա, այն անձանց  նկատմամբ, որոնց 27 տարին լրանում է մինչեւ այդ ժամկետը, իսկ պահեստազորի սպաների դեպքում՝ 35 տարին:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք:

Ակնկալվում է, որ այս օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:

Բանակից խուսափած եւ հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ) ազատվել քրեական հետապնդումից եւ անարգել վերադառնալ հայրենիք:

Աղբյուրը՝armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: