ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ղազախստան։Կայանալու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը․

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ղազախստան։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Մայրաքաղաք Աստանայում այսօր կայանալու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ղազախստան։Կայանալու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը․

Նշենք, որ այդ նիստի ժամանակ քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակաման հարցը։ Այդ պաշտոնը թափուր մնաց, երբ նոյեմբերի 2-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ազատվեց աշխատաանքից: Գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանեց Աստանա

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՂազախստանՄայրաքաղաք Աստանայում այսօր կայանալու է ՀԱՊԿհավաքական անվտանգության խորհրդի նիստը

Опубликовано ՀՀ կառավարություն Четверг, 8 ноября 2018 г.

Նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ հայկական կողմը պնդում է մինչև 2020թ. մայիս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին ընտրելու տարբերակը:

Բացի այդ, նրա խոսքովմ կան եւս երկու տարբերակներներ: Ըստ այդմ, կամ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ով այս պահին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, կամ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է:

Նոյեմբերի 5-ին ռուսական «Կոմերսանտը», հղում կատարելով «կազմակերպությանը մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրներին», գրել է, որ Հայաստանը պաշտոնը պահպանելու մեծ հնարավորություններ չունի: Ըստ «Կոմերսանտի»՝ այդ կարծիքին են «դիվանագետներ կազմակերպության անդամ երեք երկրներից»: «Կոմերսանտի» տեղեկություններով՝ այդ պաշտոնը զբաղեցնելու է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Ստանիսլավ Զասը:

Հակառակ «Կոմերսանտի» աղբյուրների վստահությանը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվությունը հուշում է, որ տվյալ հարցում դեռեւս վերջնական որոշում չկա: Արտաքին գերատեսչության պարզաբանումներից բխում է, որ հարցը գտնվում է խորհրդակցությունների փուլում:

Ընդ որում, ուշագրավ լուրեր էին տարածվում, որ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Սա, ընդհանուր առմամբ, համահունչ է նոյեմբերի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանը թեկնածուի խնդիր չունի:

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ պայքարլու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համար:

Աղբյուրը՝armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: