Երկար սպասված լուր․ Բժիշկների աշխատավարձը 178 հազարից կդառնա 240 հազար, բուժքույրերինը՝ 80-ից 120 հազար

Երկար սպասված լուր․ Բժիշկների աշխատավարձը 178 հազարից կդառնա 240 հազար, բուժքույրերինը՝ 80-ից 120 հազար2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին հարցրեց՝ նախատեսվում է բժիշկների աշխատավարձի բարձրացում՝ 2018-ի 178 հազար դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել 240 հազար դրամ, բուժքույրերի համար 80 հազար դրամի փոխարեն սահմանել 120 հազար դրամ, իսկ կրտսեր բուժանձնակազմի համար 80 հազար դրամի փոխարեն սահմանել 100 հազար դրամ:

Երկար սպասված լուր․ Բժիշկների աշխատավարձը 178 հազարից կդառնա 240 հազար, բուժքույրերինը՝ 80-ից 120 հազար

Այս գումարն ավելացվում է ձեր խնայողությունների շնորհի՞վ, թե՞ ինչի հաշվին: Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Խոսքը առողջության առաջնային պահպանման բուժանձնակազմի աշխատավարձին է վերաբերում, որի բյուջեն մենք ավելացնում ենք:
Երկար սպասված լուր․ Բժիշկների աշխատավարձը 178 հազարից կդառնա 240 հազար, բուժքույրերինը՝ 80-ից 120 հազար
Մենք այս տարի էլ ենք աշխատավարձ բարձրացրել, մյուս տարի էլ կբարձրացնենք: Իրականում դա դրույքաչափերն են, իրականում բժիշկները դրանից տարբերվող աշխատավարձ են ստանում, կարող են լինել բժիշկներ, որ դրանից ավելի կստանան, կարող են լինել բժիշկներ, որ պակաս կստանան»: Թե ինչի հաշվին է աշխատավարձերի բարձրացումը՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ իրենց կողմից այդ ոլորտին 5,4 մլրդ ավելացված գումարի հաշվին:

Աղբյուր

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: