Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին.նա չի հանդուրժի իրենից պաշտոն «մուրացողներին» ․

Վերջապես Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին ու դրա միակ պատճառը թիմակիցների կողմից իրեն հասցվող հարվածներն էին:

Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին.նա չի հանդուրժի  իրենից պաշտոն «մուրացողներին» ․

Փաստորեն ՔՊ նիստի ժամանակ Փաշինյանը անդրադարձել է իրենից պաշտոն «մուրացողներին» , ովքեր ցույցերին մասնակցելը մատի փաթաթան սարքած ամեն օր գործ են ցանկացալ, բայց գործն էլ անպայման պետքա լիներ ոչ հասարակ ու միջինից բարձր պաշտոն: Դե Փաշինյանն էլ պահանջել է, թե ՝ ով իր հետ քայլել է հանուն պաշտոնի, ապա կարող է հետ քայլել դեպի Գյումրի:
Իսկ այս ամենի մեղավորը գիտեք ովքե՞ր են: Ասեմ: Այն անձիք, ովքեր սկզբնական շրջանում «վիզ էին վերցրել», որ որոշ պաշտոններում կարող են անթերի աշխատել, սակայն հետագայում քաշեցին Փաշինյանին ու ժողովուրդն էլ գնալով հիասթափվեց այդ անձանցից: Իհարկե կան մի շարք երիտասարդ կադրեր, ովքեր անթերի մտել են իրենց աշխատաքի մեջ, բայց մեր կյանքում աչք են ծակում բացառապես թերությունները, որոնք կարող է առավելություններից քիչ են, սակայն հարված են հասցնում Փաշինյանի թիմին:

Հիմա, իմ կարծիքով ամեն մեկը իր տեղը կգտնի, ամեն մեկը կաշխատի այն ոլորտում, որին ինքը արժանի է, այլ ոչ թե որտեղ ինքը կցանկանա կամ «վիզ կվեկալի»:

Զգում եմ, որ Փաշինյանը սկսում է կադրային քաղաքականության փոփոխություն ու այդ նիստում տեղի ունեցած խոսակցությունը զուր տեղը չհրապարակվեց ու դա կոնկրետ մեսիջ էր բոլորին: Կամաց-կամաց ամեն բան իր տեղում է հայտնվելու:

Понравилась статья? Поделиться с друзьями: