ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ-ը առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը․

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար առաջադրելու է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Այս մասին հայտնել է «Արմենպրես»-ի իրազեկ աղբյուրը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ-ը առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը․

«Քաղաքական որոշումն այս հարցի շուրջ արդեն կայացված է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ ղեկավարությունը պետք է ստանձնի մինչև 2020 թվականը»,- ասաց մեր աղբյուրը:

Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից նոյեմբերի 2-ին: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա: 

Աղբյուրը՝armenpress.am

Понравилась статья? Поделиться с друзьями: