Առաջին ծիծեռնակը, Գագիկ Ծառուկյանի հայտարարած տնտեսական հեղափոխության․Հայաստան է ժամանել Քուվեյթի միլիարդատեր շեյխը․

Երեկ մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Հայաստանում Քուվեյթի թագաժառանգ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահին: Վերջինս Քուվեյթում զբաղեցրել է բազմաթիվ բարձր պաշտոններ, ունի մեծ համաշխարհային հեղինակություն նավթի առևտրի շուկայում և բազմամիլիարդանոց կարողության տեր է: Հայաստանին նա հայտնի է 2017թ․-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տեսաուղերձով ուղղված Գագիկ Ծառուկյանին, որով իր աջակցությունը և պատրաստակմությունն էր հայտնում Հայաստանում խոշոր ներդրումներ իրականացնելու առումով: Հեղափոխության առաջին փուլն ավարտված է, սակայն, եթե բնակչությունն աստիճանաբար չզգա կյանքի որակի էական փոփոխություն, հուսալքումն անխուսափելի է և հեղափոխության վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ է խոշոր կապիտալի ներհոսք:

Առաջին ծիծեռնակը, Գագիկ Ծառուկյանի հայտարարած տնտեսական հեղափոխության․Հայաստան է ժամանել Քուվեյթի միլիարդատեր շեյխը․

Քուվեյթի շեյխի այցը Հայաստան նախընտրական շրջանում կարելի է բացատրել բացառապես խոշոր տնտեսական ծրագրերի առկայությամբ, որոնք այդքան անհրաժեշտ են մեր երկրին. արաբ մեծահարուստները ներդրումների համար անվտանգ երկրներ են փնտրում և Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած անձնական-ընկերական լավ հարաբերությունների շնորհիվ այդ ներդրումները կգան Հայաստան, կստեղծվեն բազմահազարանոց նոր աշխատատեղեր և միլիոնավոր դոլարների հարկեր կվճարվեն պետական բյուջե: «Տնտեսական հրաշք» տեղի է ունեցել բազմաթիվ հետամնաց, ոչ զարգացած երկրներում, և նմանատիպ մասշտաբի ներդրողների գործունեությունը Հայաստանում տնտեսական հեղափոխության սկիզբն են խորհրդանշում։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: