Երվանդ Մանարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին. Մի ամբողջ կյանք սպասել եմ, որ մեր երկիրն ունենա էնպիսի ղեկավար, որի հետ հնարավոր լինի նստել ու պարզ, սովորական, մարդկային զրույց ծավալել.

Երվանդ Մանարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին. Մի ամբողջ կյանք սպասել եմ, որ մեր երկիրն ունենա էնպիսի ղեկավար, որի հետ հնարավոր լինի նստել ու պարզ, սովորական, մարդկային զրույց ծավալել.Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել էին դերասան, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին: Երկրի գլխավոր պաշտոնյայի այցելությունն ու ուշադրությունը տպավորել էր ոչ միայն արտիստի ընտանիքի անդամներին, այլև՝ հանրությանը:Հանդիպումից մեկ օր հետո Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջի միջոցով հայտարարեց՝ որոշում է կայացրել Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:

«Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո», — ընդգծել էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Երվանդ Մանարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին. Մի ամբողջ կյանք սպասել եմ, որ մեր երկիրն ունենա էնպիսի ղեկավար, որի հետ հնարավոր լինի նստել ու պարզ, սովորական, մարդկային զրույց ծավալել.

Երվանդ Մանարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին. Մի ամբողջ կյանք սպասել եմ, որ մեր երկիրն ունենա էնպիսի ղեկավար, որի հետ հնարավոր լինի նստել ու պարզ, սովորական, մարդկային զրույց ծավալել.

Երվանդ Մանարյանի որդին՝ երգահան, դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանը համացանցի իր տիրույթում մանրամասնել է Նիկոլ Փաշինյանի և հոր երկխոսությունը:

«Հայրս հուզվեց Փաշինյանի այցելությունից, նրա հետևից էլ հուզվեցինք բոլորս:

— Մի ամբողջ կյանք սպասել եմ, որ մեր երկիրն ունենա էնպիսի ղեկավար, որի հետ հնարավոր լինի նստել ու պարզ, սովորական, մարդկային զրույց ծավալել, — ասեց հայրս:

— Ամենայն բարիք Ձեզ, վարպետ, — պատասխանեց Փաշինյանը, — Շնորհակալություն Ձեզ՝ Ձեր անցած ճանապարհի համար:

Իսկ հաջորդ օրն իմանում ենք, որ մեր երկրի ժողովրդական վարչապետը որոշում ա կայացրել Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովորդական արտիստի կոչում շնորհելու մասին:

Եվ ինչպես ինքն ա նկատել՝ այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով:

Իսկ գիտե՞ք որն էր իմ՝ նվաստիս, ամենամեծ ուրախությունը երեկ՝ էն, որ երկու տարբեր սերունդների հայեր նստած ջերմ զրուցում էին, մեկը ծնված Պարսկաստանի Սուլթանաբադ քաղաքում, մյուսը՝ Հայաստանյան Իջևանում, բայց էնքան հարազատ էր իրենց զրույցը, որ բոլորս անկախ մեզնից ժպտում էինք:

Եվ ինչպես նկատեց հայրս հեղափոխության օրերին, տեսնելով մեր միահամուռ կեցվածքն ու միասնական ոգևորությունը՝ Էս էն հայն ա, տղա ջան, որին էս աշխարհի ուժեղները որոշել էին քարտեզից ջնջել», — գրել է Քրիստ Մանարյանը:

Երվանդ Մանարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին. Մի ամբողջ կյանք սպասել եմ, որ մեր երկիրն ունենա էնպիսի ղեկավար, որի հետ հնարավոր լինի նստել ու պարզ, սովորական, մարդկային զրույց ծավալել.

Մի ամբողջ կյանք սպասել եմ, որ մեր երկիրն ունենա էնպիսի ղեկավար, որի հետ հնարավոր լինի նստել ու պարզ, սովորական, մարդկային զրույց ծավալել. Երվանդ Մանարյան

Աղբյուրը ` aysor.am

Понравилась статья? Поделиться с друзьями: