ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է Յուրի Խաչատուրովը․

Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է Յուրի Խաչատուրովը․

իշեցնենք, Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ հուլիսի 28-ին որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառել։

2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ Յուրի Խաչատուրովը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալն էր։

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Աղբյուրը՝armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: