Շքեղ ու հպարտ, դարերի միջով անցած, պատմական Անի քաղաքը ինչերի միջով է անցել

Շքեղ ու հպարտ, դարերի միջով անցած, պատմական Անի քաղաքը ինչերի միջով է անցելV դարում Հարավկովկասյան բարձրավանդակում հիմնված Անին զարգացել ու ծաղկում է ապրել միջին դարերում, երբ իշխում էին հզոր արքաներն ու գոյություն ունեին մեծ կայսրությունները: Անիի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին 989 թվականին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001 թվականին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին։ Կառուցել է Տրդատ ճարտարապետը։ Այժմ աշխարհի բոլոր հայերի համար մեծ նշանակություն ունեցող մայր տաճարը վերածվել է կիսավեր հուշարձանի և եթե վերականգնման չենթարկվի, կարող է և հավերժ անհետանալ՝ հայտնում է BBC Travel-ը:

Մոռացված նախնիների ստվերները

Շքեղ ու հպարտ, դարերի միջով անցած, պատմական Անի քաղաքը ինչերի միջով է անցել

Բագրատունիների կառավարման օրոք Անի քաղաքը՝ իր բազմահազար բնակչությամբ հանդերձ, դարձավ Բագրատունիների թագավորության մայրաքաղաք և կարևոր մշակութային կենտրոն ոչ միայն Անդրկովկասի, այլև ողջ քրիստոնյա արևելքի համար:

Այսօր Անին գտնվում է Թուրքիայի տարածքում՝ Կարսից 45 կմ հեռավորության վրա: Այն ավերակների է վերածված և լքված է մարդկանց կողմից:

Քաղաք-ուրվականի ավերակների վրայով քայլելիս լսվում է, թե ինչպես է կիրճում, որը Հայաստանի և Թուրքիայի միջև սահման է հանդիսանում, երգում միայնակ քամին:

Ձեռքից ձեռք

Շքեղ ու հպարտ, դարերի միջով անցած, պատմական Անի քաղաքը ինչերի միջով է անցել

Ամուր պատերի միջով անցնելիս բացվում է հրաշալի տեսարան այն բանի, ինչը մնացել է այս միջնադարյան ցիտադելից, որը կազմավորվել է հինգ թագավորությունների իշխանությունների օրոք՝  երեք հարյուրամյակի ընթացքում: Այդ պետություններն էին՝ Բագրատունիների թագավորությունը, Բյուզանդիան, Վրաստանը, Օսմանյան կայսրությունը և թուրք-սելջուկները:

Անին՝ որպես հյուսիսարևելյան Անատոլիայի մաս, Ռուսաստանին անցավ, երբ վերջինս հաղթանակ տարավ Օսմանյան կայսրության նկատմամբ ռուս-թուրքական 1877-78 պատերազմում:

Առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքերը փորձեցին կրկին իրենց տիրապետության տակ առնել շրջանը, սակայն, չնայած օսմանցիներին հաջողվեց նվաճել Անին ու դրա ամրոցները, այդ ժամանակ տրվեց նոր ձևավորված Հայաստանի Հանրապետությանը:

Վերջին անգամ տիրապետողները փոխվեցին այն ժամանակ, երբ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով ՀՀ Դաշնակցական կառավարությունն Անին հանձնեց Թուրքիային։

Համաշխարհային ժառանգության օբյեկտ

Շքեղ ու հպարտ, դարերի միջով անցած, պատմական Անի քաղաքը ինչերի միջով է անցել

Հնագետներն ու հասարակական գործիչները հնարավորությունը բաց չեն թողնում մարդկանց ուշադրությունն Անիի տաճարի արժեքավորությանը հրավիրելու համար: 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Անիի անունն է կրում աստերոիդների հիմնական գոտու 791-րդ աստղակերպը։

Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա 2011 թ. սկսված վերանորոգումը մանրամասնորեն կիրականացվի, և Անին կփրկվի ամբողջական ավիրումից:

1001 եկեղեցիների քաղաք

Շքեղ ու հպարտ, դարերի միջով անցած, պատմական Անի քաղաքը ինչերի միջով է անցել

XI դարում՝ Անիի ծաղկման ժամանակաշրջանում, քաղաքի բնակչությունը, համաձայն գիտնականների հաշվարկների, հասավ 100 հազար մարդու:

Դատելով հնագիտական պեղումներից՝ այդ ժամանակ քաղաքն իրենից նրեկայացնում էր ակտիվորեն զարգացող միջնադարյան կենտրոն՝ անհամար տներով, արհեստանոցներով և յուրահատուկ ճարտարապետություն ունեցող եկեղեցիներով:

Անին հայտնի դարձավ որպես 1000 ու 1 եկեղեցիների քաղաք այն բանից հետո, երբ հայ կառավարիչների և վաճառականների շնորհիվ այստեղ հայտնվեցին մեծ թվով աղոթարաններ՝ կառուցված առաջատար ճարտարապետների և նկարիչների նախագծերով:

Աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями: