«Միթե՞ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանա հայանպաստ լուծում տա Արցախի խնդրին ու դափնեպսակը դնի իր գլխին…»

«Միթե՞ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանա հայանպաստ լուծում տա Արցախի խնդրին ու դափնեպսակը դնի իր գլխին…»«Իշխանությունից զրկվող կուսակցությունները, որ նախկինում փառաբանում էին 2007-ին սեղանին դրված Մադրիդյան առաջարկները /որոնք Արցախի տարածքների մի մասը օկուպացված, ըստ այդմ՝ ետ վերադարձի ենթակա էին համարում/, ծպտուն չէի հանում, երբ իշխանությունները հպարտանում էին ԵԱՀԿ փաստահավաք զեկույցով, թե այնտեղ մարդ չի վերաբակեցվում, ապաև՝ քննադատում էին նախկին ընդդիմությանը, այդ թվում Նիկոլ Փաշինյանին պոպուլիզմի մեջ, եթե պահանջում էին վերաբնակեցնել տարածքները, չխոսել միակողմանի զիջումների մասին, այժմ հանկարծ ելույթներով է՛լ Արցախ են պահում, է՛լ տարածքներ են վերաբնակեցնում, է՛լ պատերազմ են հայտարարում բոլոր նրանց, ովքեր իրենց հիշեցում են, թե ինչի են համաձայն եղել իրենք… Հիշում ես, թե ինչպես էին համայն հայությանը հանգստացնում, թե իրենց պաշտոնավարման շնորհիվ Արցախի հարցն ավելի հասկանալի ու հասանելի է դարձել աշխարհին, դիվանագիտական առաջընթաց են ունեցել ու ինքնորոշման իրավունքն ու դրա ճանաչումը մեկ քայլով առաջ է մղվել….

Հարգելիներս, հիշեցնում եմ, որ դեռ Նիկոլ Փաշինյանը խնդրի կարգավորման շուրջ մեկ բառ անգամ չի փոխանակել Ալիևի հետ: Եթե այդպիսի փայլուն ժառանգություն եք թողել իրեն, ինչի՞ց եք անհանգստանում…. Նիկոլ Փաշինյանը հո՞ ինքանասպան չէ, որ Մինսկի խմբի ու, եթե ձեզ լսենք, Ադրբեջանի կողմից ճանաչված ինքնորոշման իրավունքը մի կողմ թողնի, ետ քայլ անի ու համաձայնի Ադրբեջանի կազմում Արցախի ինավարությանը…

Միթե՞ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանա մի քիչ էլ տեմպ տա ձեր «նվաճումներին», հայանպաստ լուծում տա Արցախի խնդրին ու դափնեպսակը դնի իր գլխին…

Եթե այդքան լավ ժառանգություն եք թողել նոր իշխանություններին, ինչո՞ւ է ձեր չսիրած ԱՄՆ նախկին դեսպան Միլզը այնտեղ հայտարարում, որ կարգավորումը, որին համաձայնել էիք դուք, ենթադրում էր տարածքների վերադարձ, էն Դուգինն էլ Ռուսաստանից հայտարարում, որ կարգավորումը, որն ընդատվեց հեղափոխությամբ, ենթադրում էր առաջին փուլում 5, հետագայում նաև 2 տարածքների վերադարձ Ադրբեջանին….

Հո՞ դրանում էլ Նիկոլ Փաշինյանը չէ մեղավոր. կրկնեմ՝ նա դեռ բառ չի բանակցել կարգավորման մասին: Թե՞ դուք էլ գիտեք, թե ինչ ծանր ժառանգություն եք թողել բոլորիս, ուղղակի հիմա պոպուլզմի ձեր ժամն է…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: