Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին,  հուզիչ կատարումներով ելույթ ունեցան, Ֆրանսիացի երգիչ Ժերեմի Դելվերին, Վարդան Պետրոսյանիը և   հայ աստղերը․ 

Փոքր հասակ, խռպոտ ու տարօրինակ ձայն, սուր քիթ․ այս ամենը տապալում էր խոստանում, բայց նա չտապալվեց: «Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել»,- ասում է մի անգամ Շառլ դե Գոլը: Եվ նա գրավում է աշխարհը: Թավշյա, մեղմ ձայնով պատմվող կյանքն ու սերն անկեղծ էին, բեմում պահվածքը՝ պարզ ու հասարակ, սակայն անմիջական ու մտերմիկ, ասես բեմում ոչ թե երգում են, այլ խոսում ու խոսեցնում: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ տեղի ունեցած համերգը թեև նվիրված էր Շառլի հիշատակին, բայց շանսոնյեի ներկայությունն ամենուր էր։ Ասես ոչինչ չէր փոխվել, հենց ինքն էր բեմում, ապրում էր, երջանիկ էր, և դա ակնհայտ էր, նա էր ծափահարում, ծափահարում էին իրեն։

Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին,  հուզիչ կատարումներով ելույթ ունեցան, Ֆրանսիացի երգիչ Ժերեմի Դելվերին, Վարդան Պետրոսյանիը և   հայ աստղերը․ 

BlogNews.am-ը ներկա է եղել համերգին և երեկոյի ուշագրավ դրվագները ֆոտոշարքով։

_H2A5992

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Քեզ համար Ազնավուր» համերգային ծրագրում Շառլի ամենասիրված երգերն էին, այդ թվում՝ հայերեն թարգմանված: Երեկոյի հանդիսավարը Հայկ Պետրոսյանն էր, ով ոչ միայն կատարեց Ազնավուրի հիթերից մի քանիսը, այլև հատ առ հատ նշեց նրա՝ բոլոր ժամանակներում հիթ դարձած ստեղծագործություններն ու յուրահատուկ նրբանկատությամբ ներկայացրեց դրանց ստեղծման ու կատարման պատմությունները։

_H2A5969

_H2A5977

_H2A6007

Շանսոնյեին նվիրված համերգ կազմակերպելու գաղափարը ծնվել էր դեռ 2017-ի ամռանը, երբ Երևանում առաջին անգամ կազմակերպվեց «Քեզ համար Ազնավուր» խորագրով համերգը: Հունիսի 1-ին Օպերային թատրոնում կայացած համերգին ներկա էր ինքը՝ Շառլ Ազնավուրը: Այս անգամ էլ կազմակերպիչները հույս ունեին վարպետին տեսնել դահլիճում, բայց…

_H2A6046

Երեկ ուրիշ էր հնչում Ազնավուրն էստրադային աստղերի շուրթերից։ Էրիկը, Իվետա Մուկուչյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Սևակ Ամրոյանը, Գոռ Սուջյանը, Նաիրա Մանուչարյանը, Աղվան Պապոյանն ու Էվա Ոսկանյանը կատարեցին լեգենդար շանսոնյեի լավագույն գործերը։

_H2A6131

Օպերային թատրոնի դահիճում չէր կարող չհնչել նաև «Հայկական վալսը»։ Ֆրանսիացի երգիչ, բարիտոն Ժերեմի Դելվերը կատարեց այն ու կրկին գերեց ներկաների սրտերը՝ արժանանալով գովեստի և երախտագիտության խոսքերի, ինչպես շաբաթներ առաջ, երբ դողացող ձայնով առաջին անգամ երգեց Շառլ Ազնավուրի քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ։

_H2A5950

Համերգին հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցում էր Վարդան Պետրոսյանը, ով հինգ տարի Երևանում բեմ չի բարձրացել: Նա ամենահայտնի «La Boheme» երգից առաջ հանդիսատեսի հետ կիսվեց Ազնավուրի մասին իր հիշողություններով ու երգը համեմեց նախապատմությամբ.

«Ես երբեք չէի մտածում, որ Ազնավուրն այդքան ներկա է իմ կյանքում: Պատանեկան տարիներ, երիտասարդ տարիներ, սիրահարված տարիներ… Նույնիսկ կալանավայրում Ազնավուրն ինձ հետ էր: Ես հիշում եմ՝ մոտենում էր կալանքի առաջին Նոր տարին, ընկերներս ուզում էին, որ ես երգեի: Ես այդքան սիրտ չունեի երգելու, թոքերս էլ ջարդրդված էին, բայց նրանք ինձ համար այնքան բան էին արել, որ ես ցանկանում էի մի տեսակ վարձահատույց լինել: Երգեցի La Boheme-ը` «Մեր բոհեմը»: Լուռ լսում էին, կարծես անարցունք լալիս էին: Հետո տղաներից մեկը եկավ, խնդրեց՝ տեքստը գրեմ, որ անգիր անի, հետո իրար փոխանցեցին: Հետո այդ երգն արդեն շատ ավելի հաճախ էին երգում՝ որպես մեր բոհեմը: Անցան տարիներ… Երբ մեծ ընդմիջումից հետո սպասում էի իմ բեմին և պետք է մեկնեի Միացյալ Նահանգներ՝ առաջին ելույթին, հրաշքի պես մի բան կատարվեց․ Ազնավուրը եկավ մեր տուն: Անսովոր էր… Կարծես հարազատ լիներ, ընտանիքից մեկը: Եկավ, կարծես օրհնություն տար, կանաչ ճանապարհ ու ահա… Գնալով կարծես ինձ վերադարձրեց մեր հայկական բեմ, ներկա եղավ ամբողջ կյանքում»,- ելույթից առաջ նշեց դերասանը:

Թավշե ցածր ձայն ու առ այսօր չգերազանցված արտիստ, խաբված սերեր, մերժված բեմեր, բաժանում ու անթիվ ձախողումներ. Շառլ Ազնավուր՝ մարդ, ով ճեղքեց ժամանակն ու հաղթեց պայքարում։ Մեկ բառով բնորոշում է՝ ինքը սեր է, անսահման սեր մարդկության հանդեպ։

_H2A6187

_H2A6034

_H2A6018

_H2A6079

_H2A5915

_H2A5899

_H2A6082

_H2A6123

_H2A5885

_H2A5872

_H2A5979

_H2A6218

_H2A5858

_H2A5856

_H2A5854

_H2A5846

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: