Փաշինյանի թեկնածությունը պատգամավորների 1/3-ն առաջադրեց .հայտնի է նաև վարչապետի ընտրության օրը․

Քիչ առաջ Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են առաջադրել վարչապետի թեկնածու:

Փաշինյանի թեկնածությունը պատգամավորների 1/3-ն առաջադրեց .հայտնի է նաև վարչապետի ընտրության օրը․

Լենա Նազարյանի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջարկել են ԵԼՔ-ի, «Ծառուկյան» խմբակցության եւ ՀՀԿ-ի քաղաքական թիմից անջատված պատգամավորները:

Նշենք, որ վարչապետի թեկնածուների առաջադրման վերջին օրն այսօր է, մինչեւ 18:00-ն: Սա վարչապետի ընտրության 2-րդ փուլն է եւ ԵԼՔ-ը միայնակ չէր կարող առաջադրել Փաշինյանին, քանի որ այս փուլի համար անհրաժեշտ է 1/3-ի ստորագրությունը: ԱԺ լրատվականից ՀԺ-ին փոխանցեցին, որ ընտրության օրվա եւ ժամի հետ կապված Արա Բաբլոյանը հանդես կգա առանձին հայտարարությամբ: Սակայն Լենա Նազարյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ ընտրությունը տեղի է ունենալու նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին:

ԵԼՔ խմբակցության ղեկավարի խոսքով՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթը նվիրելու է տնտեսությանը:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, քանի որ խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը: Այս գործընթացն իրականացվում է՝ ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարելու համար:

Աղբյուրը՝armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: