Ալեն Սիմոնյանը՝ Աշոտյանին․Սերժ Սարգսյանի համար սահմանադրություն փոխեցիք և երրորդ անգամ Հայաստանը ադրբեջանացրեցիք․

ԱԺ արտահերթ նիստում՝ մտքերի փոխանակման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ասաց, որ ԸՕ փոփոխությունը՝ փորձ է խորհրդարանի ձեռքով շագանակներ հանել կրակի միջից:

Ալեն Սիմոնյանը՝ Աշոտյանին․Սերժ Սարգսյանի համար սահմանադրություն փոխեցիք և երրորդ անգամ Հայաստանը ադրբեջանացրեցիք․

«Մի՛ մտածեք ՀՀկ-ի մասին, հանուն մեզ պետք չէ փոխել ԸՕ-ն, ես կարծում եմ, որ խորհրդարանի այսօրվա քվեարկությունը նրա արժանապատվության հարցն է, պետք չէ թույլ տալ, որ մենք պատանդ դառնանք ՔՊ-ի ձեռքին, ԱԺ-ն պաշարված է և մենք բոլորս պատանդ ենք: Մենք դեմ ենք քվեարկելու օրինագծին»,- ասաց Աշոտյանը:
«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի ելույթին, ասաց, որ նման հայտարարություններից առաջ, լավ կլինի իրենց արածները հիշեն.«Ժամկետներից ու ընտրությոններից առաջ կատարվող փոփոխություններից մի՛ խոսեք, դուք հիշե՛ք ձեր արածները, որ Սերժ Սարգսյանի համար սահմանադրություն փոխեցիք և երրորդ անգամ Հայաստանը ադրբեջանացրեցիք»:

Աշոտյանի այն դիտարկմանը, թե Ազգային ժողովը պաշարված է, Սիմոնյանն ասաց. «Սա ՀՀ-ի ԱԺ-ն է, ոչ թե ՀՀԿ-ի դուքանը: Այն ինչ արվում է ժողովրդավարության սկիզբն է, ամեն ինչ արվում է, որ քաղաքական դաշտը, որը դուք ձեր ցինիկ հայտարարություններով ոչնչացրել եք, վերականգնվի: Ես հասկանում եմ ձեր վերջին վատություն անելու ցանկությունը, բայց դուք սրանով պատմության մեջ չեք մնալու»,- ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ «ԵԼՔ» խմբակցությունը կողմ է քվեարկելու:
Աղբյուրը՝zham.am

Понравилась статья? Поделиться с друзьями: