Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթեց անգլիացի բռնցքամարտիկին և նվաճեց ոսկե մեդալ:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա 3 մեդալով՝ 2 ոսկե և 1 բրոնզե: Մինչ այս ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Հովհաննիսյանը, բրոնզե մեդալ՝ Հովհաննես Բաչկովը: