Կառավարության շենք ներխուժման փորձ է արել, նռնակով զինված տղամարդը․

Հոկտեմբերի 27-ին, ժամը 19:00-ի սահմաններում կառվարության շենքի առջեւ մի քաղաքացի սպառնալիքներ է հնչեցրել եւ փորձել նռնակով ներս խուժել: Թե հատկապես ինչ պահանջներ է ունեցել տղամարդը, դեռ հայտնի չէ։

Նռնակով զինված տղամարդը կառավարության շենք ներխուժման փորձ է արել

Կառավարության շենք ներխուժման փորձ է արել, նռնակով զինված տղամարդը․

Նախնական տեղեկությունների համաձայն դրանք եղել են սոցիալական բնույթի դժգոհություններ: Տղամարդը եղել է մոտ 40 տարեկան, հնարավոր է, որ առողջական խնդիրներ եւս ունենա: Կառավարության շենքում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Դանիել Իոնիսյանը եւ այլք: Հայտնի չէ, սակայն, թե արդյո՞ք ներսում է  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Տեղում են եղել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության, շտապ բուժօգնության եւ այլ ծառայությունների աշխատակիցները: Որեւէ մեկն, ըստ նախնական տեղեկությունների, չի տուժել:

Ոստիկանության աշխատակիցները կարողացել են մեկուսացնել նռնակով տղամարդուն եւ տեղափոխել ԱԱԾ:

Դեպքի հանգամանքները ճշտվում են:

Աղբյուրը՝armtimes.com

 

Понравилась статья? Поделиться с друзьями: