Օրգանիզմում կալիումի և մագնեզիումի դեֆիցիտի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

Որո՞նք են օրգանիզմում այս հանքանյութերի կատարած հիմնական գործառույթները

Օրգանիզմում կալիումի և մագնեզիումի դեֆիցիտի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

Մագնեզիում

Մագնեզիումն օգնում է մկանների կծկմանը, պահպանում սրտի ճիշտ ռիթմը, նպաստում ոսկորների ամրությանը, օգնում նյարդերի գործունեությանը, նվազեցնում անհանգստության զգացունը, բարելավում մարսողությունը և հավասարակշռեցնում սպիտակուցային հեղուկը:

Կալցիում

Կալցիումը կանխում է թրոմբների առաջացումը, օգնում մկանները կծկելու և արյան մակարդման գործընթացներին, նպաստում ատամների ու ոսկորների ձևավերմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև բջիջների բաժանմանը:

Կալիում

Կալիումը կարգավորում է արյան ճնշումը, սրտի կծկումները և նպաստում մկանների ճիշտ գործունեությանը:

Որպես կանոն՝ այս հանքանյութերը գտնվում են օրգանիզմի հեղուկներում (մեզ, քրտինք, արյուն և այլն):

Նյարդերը մեկը մյուսին ազդակներ են ուղարկում քիմիական գործընթացների օգնությամբ, որոնք կախված են բջջի ներսում և բջջից դուրս գտնվող հակադարձ լարվածությամբ իոններից:

Էլեկտրոլիտային դիսբալանսը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով, ինչպիսիք են.

·  սխալ սննդակարգը,

·  սննդարար նյութերի սխալ կլանումը, ինչը կապված է աղեստամոքսային տրակտի և մարսողության խնդիրների հետ,

·  քիմիոթերապիան,

·  հակաբիոտիկ միջոցների ընդունումը,

·  երիկամների գործառույթի խանգարումը,

·  տարատեսակ հիվանդությունները (հատկապես նրանք, որոնց ախտանշաններն են փորլուծությունը, առատ քրտնարտադրությունը, փսխումն ու բարձր ջերմությունը, որը կարող է հանգեցնել հեղուկի կորստի և ջրազրկման),

·  դեղորայքը (սրտի հիվանդությեւնների, քաղցկեղի, հորմոնալ խնգարումների բուժման համար օգտագործվող դեղորայքը),

·  էնդոկրին խանգարումներն ու հորմոնալ դիսբալանսը:

Էլեկտրոլիտային դիսբալանսի ամենատարածված ախտանշաններն են.

·  անքնությունը

·  մկանային ցավերը, ջղաձգումները, կծկումներն ու թուլությունը,

·  տենդը,

·  ծարավը,

·  անհանգստությունը,

·  քաշի և ախորժակի տատանումները,

·  հոդացավերն ու թմրածությունը,

·  սրտի անկանոն կամ արագ զարկերը,

·  արյան անկանոն ճնշումը,

·  խնդիրներ կապված հոդերի հետ,

·  հաճախակի գլխացավերը

·  գլխապտույտը,

·  ջղաձգումները, փորկապությունն ու փորլուծությունը,

·  հոգնածությունը (քրոնիկ հոգնածության ախտանշանը):

Վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնել հետազոտություն՝ խանգարումների պատճառները և էլէկտրոլիտի մակարդակը պարզելու համար

Անհանգստությունն ու քնի խանգարումները

Մագնեզիումի մակարդակի նվազումը կարող է հանգեցնել հոգնածության, քնի խանգարումների, մկանային սպազմերի և սրտի զարկերի արագացման:

Մարսողական խնդիրներ

Էլեկտրոլիտի անկանոն մակարդակը կարող է պատճառ դառնալ այնպիսի մարսողական խանգարումների, ինչպիսիք են՝ փորկապությունը, փորլուծությունը, ջղաձգումները և թութքը:

Սրտի զարկերի փոփոխությունը

Կալիումի չափազանց բարձր մակարդակի դեպքում կարող է առաջանակ հիպերկալեմիա, որը հանգեցնում է մկանների ծակծկոցի, թմրածության ու թուլացման:

Բացի այդ, սա ազդում է նաև սրտի զարկերի վրա, առաջացնում է անհանգստության զգացում, մինչդեռ կալցիումի մակարդակն ազդում է սրտանոթային համակարգի վրա:

Ոսկորների ցավեր և հոդացավեր

Կալցիումի չափազանց բարձր մակարդակի դեպքում կարող են  ի հայտ գալ փսխումներ, ոսկորների կոտրվածքներ, փորկապություն և քարեր երկիկամնեում:

Մկանային սպազմեր

Եթե օրգանիզմը ջրազրկված է, իսկ մագնեզիումի և կալիումի մակարդակները ցածր, մարդու մոտ կսկսեն նկատվել մկանային թուլություն ու սպազմեր:

Էլեկտրոլիտային դիսբալանսի բուժումը

1.      խմել հնարավորինս շատ ջուր,

2.      բացառել վերամշակված ու տապակած սնունդը,

3.      ուտել հնարավորինս շատ կանաչեղեն, քաղցր կարտոֆիլ, բանջարեղեն, կաղամբ, ավոկադո, բանան ու բրոկոլի:

4.      կալցիումի մակարդակի իջեցման դեպքում անհրաժեշտ է ուտել հնարավորինս շատ կանաչեղեն, լոբազգիներ և բարձրորակ կաթնամթերք:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: