Միջնադարյան դահիճների մասին քիչ հայտնի փաստեր․

Միջնադարյան դահիճների մասին քիչ հայտնի փաստեր․

  1. Դահիճների ավանդական գլխաշորերը մտացածին են։ Իրականում դահիճները իրենց դեմքերը չէին ծածկում։ Բացառություն կարելի է համարել միջնադարյան որոշ արքաների մահապատիժը։
  2. Դահիճները ամուսնական ծիսակատարություններ իրականացնելու իրավունք ունեին։
  3. Դահիճները ամեն մահապատժից հետո եկամուտ էին ստանում դատապարծյալներից։ Սկզբում նրանք իրավունք ունեին վերցնել մահապատժի ենթարկվածներից այն ամենը, ինչը գտնվում էր գոտկատեղից ներքև, իսկ հետո նրանք իրավունք ստացան վերցնել ամբողջ հագուստը։
  4. Դահիճները իրավունք ունեին շուկաից անվճար սնունդ վերցնելու։ Այս իրավունքը տրվել էր նրանց, այն բանի համար, որ շատերը ուղակի չէին ցանկանում գումար վերցնել դահիճի ձեռքից։
  5. Միջնադարում դահիճները կարող էին զբաղվել Էկզորցիզմով (մարդու մեջ մտած չարքերին քշելու գործընթաց)։ Բանը նրանում է, որ չարքերին քշելու ձևերից մեկը համարվում էր տանջանքը։ Մարմնին ցավ պատճառելով, մարդիկ չարչարում էին չարքին, նրան ստիպելով լքել մարմինը։
  6. Դահիճները եկեղեցում կանգնում էին ամենավերջում՝ եկեղեցու դռան մոտ։
  7. Ֆրանսիայում եղել են նաև կին դահիճներ։ 1264 թվականին՝ Սուրբ Լյուդովիկոսի հրամանի համաձայն, հանցանք կատարած անձը պետք է պատժվեր նույն սեռի ներկայացուցչի կողմից, այսինքն տղամարդկանց դահիճը տղամարդ էր, իսկ կանանցը՝ կին։
  8. Եթե դահիճը ցանկանում էր հեռանալ իր աշխատանքից, ապա նա պարտավոր էր դահիճի նոր թեկնածու առաջ քաշել։
  9. Դահիճների սոցիալական դիրքը հասարակությունում մոտ էր անբարոյականների և դերասանների դիրքին։ Անգամ պատահական շփումը դահիճների հետ մարդկանց համար անընդունելի էր։
  10. Դահիճները հաճախ էին քաղաքացիների համար ծառայություններ մատուցում։ Նրանք վաճառում էին մահացածների մարմնի մասեր, նյութեր, որոնք պատրաստված էին այդ մասերից, ինչպես նաև մահապատժին վերաբերվող տարբեր առարկաներ։ Այնպիսի առարկաներ ինչպիսին են «փառքի ձեռքը» (հանցագործի կտրած ձեռքը) կամ պարանի կտորը որով հանցագործին կախաղան էին հանել շատ են հիշատակվում մոգության և ալխիմիայի մասին գրքերում։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: