Հայկ Մարությանը ղեկավարներ է նշանակել վարչական շրջաններում․

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր 2 վարչական շրջանի ղեկավար է նշանակել: Քաղաքապետի որոշմամբ՝ Միքայել Թումասյանը նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար: Մեկ այլ որոշմամբ՝ Արամ Դանիելյանը նշանակվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար.

Հայկ Մարությանը ղեկավարներ է նշանակել վարչական շրջաններում․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Արամ Դանիելյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար»:

Աղբյուրը՝168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: