«Նիկոլը իմ ախպերնա».Yerevan City-ն կարտադրի նոր օղի:Armcomedy

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Yerevan City սուպերմարկետների ցանցը շուտով կարտադրի նոր օղի։ Նոր օղու բրենդը կընդգծի Ալեքսանյանների վերջնական միացումը

համաժողովրդական շարժմանը

։«Նիկոլը իմ ախպերնա».Yerevan City-ն կարտադրի նոր օղի:Armcomedy

ԱԺ վերջին նիստում Սամվել Ալքեսանյանը միակ պատգամավորն էր, որ քվեարկեց Փաշինյանի թեկնածության դեմ՝ համաձայն Փաշինյանի ցանկության։ Սակայն քաղաքական բարդ դասավորվածությունը մոլորեցրել է բազմաթիվ մարդկանց։

«Աժժ ջան, մարդիկ չեն հասկանում, որ Նիկոլի հմար եմ ես իրան դեմ քվեարկել։ Մտածում են՝ ես օբշի իրա դեմ եմ»,- նշում է Սամվել Ալեքսանյանը։- Էս արաղից հետո մարդիկ վերջնական կհասկանան իմ ու մեր վարչապետի միասնական ճակատը։ Ես միշտ ասել եմ՝ Նիկոլը իմ ախպերն ա։ Հետո միշտ հավելել եմ՝ և այդ մեկը դու ես»։

Համաձայն Ալեքսանյանների նախաձեռնության՝ առաջին մեկ ամիսը օղիները կվաճառվեն կես գնով՝ 250 դրամ։ Նպատակը մաքսիմալ մարդկանց սիրո և համերաշխության ուղերձը հասցնելն է։

«Նիկոլը իմ ախպերնա».Yerevan City-ն կարտադրի նոր օղի:Armcomedy

 

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: