Չեղյալ է արվել Արա Աբրահամյանի՝Հյուսիսային պողոտայում հողատարածք ձեռք բերելու որոշումը ․

Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանին, որն այս օրերին Հայաստանում է, կարելի է տեսնել նոր իմիջով: Նա մորուք է պահում: Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ լրագրողները միանգամից նկատեցին փոփոխությունն ու հետաքրքրվեցին՝ արդյո՞ք դա կապված է Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետ, որից հետո մորուքը նորաձեւ է դարձել:

Չեղյալ է արվել Արա Աբրահամյանի՝Հյուսիսային պողոտայում հողատարածք ձեռք բերելու որոշումը ․

Արա Աբրահամյանն ասաց, որ ցանկություն չի ունեցել նմանվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ամեն ինչ անում եմ, որ արդյունավետ աշխատեմ: Նույնիսկ մորուք եմ պահել, որ արդյունավետությունն ավելանա»,- պատասխանեց նա եւ ավելացրեց, որ դա պատահական է ստացվել. այս տարի նավի վրա է եղել, մորուք է առաջացել, ասել են՝ այդպես լավ է եւ որոշել է պահել. «Ես չեմ ուզում վարչապետին նմանվել: Ուզում եմ նմանվել Արա Աբրահամյանին»:

Ռուսաստանում հայերի միության նախագահն ասում էր, որ մեր երկրում ներդրումներ ունենալու համար կայունություն է անհրաժեշտ: Նա խոսեց նաեւ Հյուսիսային պողոտայում ունեցած անշարժ գույքի մասին, որն ամբողջությամբ ավարտված ու շահագործված չէ: Վստահեցրեց, որ տարիներ առաջ հարյուր միլիոն դոլարից ավելի ներդրում է կատարել՝ նպատակ ունենալով ոչ թե գումար աշխատել, այլ օրինակ ծառայել: Բայց իր դեմ դատական գործ է սկսվել, եւ մինչեւ օրս խնդիրները շարունակվում են:

«Ինձ կապում էին հին իշխանությունների հետ, բայց հին իշխանությունները 2007 թվականից մինչեւ 2016 թվականը դատական գործ էին սկսել իմ դեմ մինչեւ Եվրադատարան՝ Հյուսիսային պողոտայի հարցերով: Այնպես չէ, որ հին իշխանության ժամանակ ես ինչ-որ առավելություն եմ ունեցել կամ ես եկել էի այստեղ, որպեսզի ինչ-որ բիզնես անեի, փող աշխատեի: Հավատացեք, ես շատ լավ գիտեմ՝ որտեղ կարող եմ աշխատել եւ ինչ արդյունավետությամբ: Ես եկել էի այստեղ, որպեսզի մարդիկ տեսնեն, որ պետք է գալ եւ ներդրում անել»,- ասաց Հայերի միության նախագահը: Իսկ վերջերս, երբ արդեն համարել է, որ գործն իր օգտին հանգուցալուծվել է, այն նորից վերանայվել է նոր իշխանությունների օրոք:

«Այդ դատական հարցը օրենքի կոպիտ խախտումով վերանայվել է: Ես դա չեմ կապում նոր իշխանությունների հետ, չեմ կարծում, որ նոր իշխանությունները շահագրգռված են իմ դեմ դատ բացել, բայց ես չեմ հասկանում՝ ինչքան կարելի է դա շարունակել: 80 տոկոսով պատրաստ են շենքերը, 15 րոպեում կարող եմ վաճառել, առեւտրի կենտոնը բոլորն ուզում են վարձով վերցնել, բայց ես չեմ կարող դատական պրոբլեմները հանձնել մեկ ուրիշի: Դատարանը կառավարության եւ քաղաքապետի որոշումները համարել է անվավեր: Երկու-երեք ամիս առաջ դատական որոշմամբ հողակտորների մի մասի ձեռքբերման որոշումը չեղյալ են համարում: Այնպես որ մի քիչ խնդիրներ ունենք»,- ասաց գործարարը:

Արա Աբրահամյանն, ի դեպ, թավշյա հեղափոխության ընթացքում խիստ բացասական կարծիք էր հայտնել տեղի ունեցողի վերաբերյալ: Իր ղեկավարած միությունում տեղի մի խումբ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, խոսելով փողոց դուրս եկած հայաստանցի երիտասարդների մասին, նա ասել էր. «Շատ լավ ազնիվ երիտասարդներ են, մի գրամ ես չեմ կասկածում այդ երիտասարդներին, ես հարյուր տոկոս այս երիտասարդների կողմնակիցն եմ: Բայց ով որ այսօր այդ երիտասարդներին տանում է այն ինչին, որ նրանք դուրս են եկել, ես նրանց կողմնակիցը չեմ, ուղիղ հարյուր տոկոս ես իրանց հակառակ եմ: Իրանք չեն ասում՝ հետո ինչ, չեն ասում՝ դրանից հետո ինչ են անելու: Իրանք չեն ասում՝ որն ա իրանց ծրագրերը: Մեկ ամիս բավարար ա, որ մենք վատ վիճակի մեջ ընկնենք: Դուք չեք պատկերացնում՝ ինչքան վատա լինելու, Աստծուն աղոթելու եք, ասելու եք՝ էս ի՞նչ էր: Դուք գիտե՞ք ինչքան վատա լինելու: 92 թվականից վատա լինելու, ոչ լույս եք ունենալու, ոչ էլ եսիմ ինչ եք ունենալու: Մեր երիտասարդները պատերազմ են գնալու»:

Նրանից հետաքրքրվեցինք՝ վերանայե՞լ է այդ կարծիքը:
«Ես դա ասել եմ այն ժամանակ, երբ որ ամբողջ ժողովուրդը փողոցում էր եւ մեծ վտանգ կար, որ կարող է բախում լինել, քաղաքացիական պատերազմ սկսվել: Ես շնորհակալ եմ նախկին նախագահ Սերժ Սարգսյանից, որ ինքը կարողացավ իմաստնություն ցույց տալ, եւ ժողովուրդը իրար չբախվեց: Ես դա նկատի ունեի, որ կարող էր խնդիրներ առաջանալ»,- պատասխանեց Արա Աբրահամյանը եւ հավելեց՝ որ քաղաքացիական պատերազմ լիներ, լույս կլինե՞ր: Այժմ նա, ինչպես նշեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ոչ նոր, ոչ էլ նախկին իշխանությունների հետ խնդիր չունի: «Իմ հարաբերությունները Հայաստանի նոր իշխանությունների եւ հին իշխանությունների հետ շատ լավ հարաբերություններ են»,- ասաց նա:

Աղբյուրը՝armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: