Սենտ-Էտյենի քաղաքապետի՝ Արցախ այցելելու պատճառով, Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հղել Ադրբեջանը․

Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ հայտարարել էր, որ մտադիր է ֆրանսիակաան Սենտ-Էտյեն քաղաքի քաղաքապետ Գաել Պերդրիոյին ներառել «սև ցուցակում», որում Բաքուն ընդգրկում է արտասահմանցիներին, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղ՝ չհամաձայնեցնելով այցն ադրբեջանական իշխանությունների հետ: Այսօր Բաքվում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոքի նոտա հանձնել՝ կապված Սենտ-Էտյենի քաղաքապետի՝ Արցախ կատարած այցի հետ, հայտնում է РИА Новости-ն:

Սենտ-Էտյենի քաղաքապետի՝ Արցախ այցելելու պատճառով, Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հղել Ադրբեջանը․

Ֆրանսիայի դեսպանին դժգոհություն են հայտնել՝ Ֆրանսիայի ներկայացուցիչների այցի պատճառով, որը, ըստ ադրբեջնական կողմի, վնաս է հասցնում Ադրբեջանի շահերին և տարածքային ամբողջականությանը, նրան պաշտոնապես բողոքի նոտա է արտահայտվել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի սեւ ցուցակում ընդգրկված անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է:

Աղբյուրը՝armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: