Լյարդի խնդիրներից ազատվելու համար ճարպակալման ախտանշաններն ու 5 բնական միջոցները

Երբ լյարդը պատվում է չափազանց մեծ քանակությամբ ճարպով, մարդու մոտ զարգանում է լյարդի ճարպային հիվանդություն: Որոշ ժամանակ անց ճարպի մեծ քանակության պատճառով իրավիճակը սրվում է, սկսում են ընթանալ օքսիդացման գործընթացներ և լյարդը պատվում է սպիներով (առաջանում է ֆիբրոզ):

Լյարդի խնդիրներից ազատվելու համար ճարպակալման ախտանշաններն ու 5 բնական միջոցները

Այս դեպքում, բնականաբար, խանգարվում է լյարդի աշխատանքն ու նյութափոխանակությունը և առաջանում է ինսուլինի հանդեպ կայունություն:

Նման լուրջ հետևանքներից խուսափելու համար հարկավոր է ավելի ուշադիր լինել օրգանիզմի հանդեպ և ժամանակին հայտնաբերել հիվանդությունը, քանի որ դա կօգնի առանց մեծ ջանքերի մաքրել լյարդը:

Լյարդի ճարպակալման ախտանշանները

1.      Լյարդի կողմից արտադրվող սպիտակուցի բացակայության պատճառով կարող են առաջանալ այտուցներ:

2.      Կարող է նկատվել մաշկի կամ լորձաթաղանթների գույնի փոփոխություն և դեղնավուն երանգավորում:

3.      Հաճախ մարդը դառնում է ավելի ցրված և դժվարանում է կենտրոնանալ որևէ բանի վրա:

4.      Ի հայտ է գալիս քրոնիկական հոգնածության զգացողություն:

5.      Մաշկը դառնում է ավելի զգայուն, ի հայտ են գալիս կապտուկներ անգամ չնչին վնասվածքների դեպքում,

6.      Մարդու մարմնի զանգվածը սկսում է առանց որևէ պատճառի նվազել:

7.      Առաջանում են ցավոտ զգացողություններ արևային հյուսակի (солнечное сплетение) հատվածում:

Նման խտանշանների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, որը համապատասխան բուժզննումից և ախտորոշումից հետո կնշանակի անհրաժեշտ բուժումը: Սակայն լյարդի ճարպակալման ախտանշանները կարելի է մեղմել նաև բնական միջոցներով: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

1.      Խատուտիկի արմատ

Այս օգտակար ու արդյունավետ բույսը կօգնի ազատվել գրգռվածությունից և մաքրել լյարդը:

2.      Քրքում

Քրքումը խթանում է նյութափոխանակությունն ու մեղմում է լյարդի հիվանդություններով պայմանավորված բարդությունները:

3.      Քաշի կորուստ

Քաշի նվազեցումն օգնում է նվազեցնել նաև օրգանիզմում պարունակովող ճարպի քանակությունը: Բացի այդ, հարկավոր է օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմել, ինչը կօգնի մեզի միջոցով մաքրել օրգանիզմը թույներից:

4.      Վիտամին E

Այս վիտամինը բջիջներն ամրացնող հզոր միջոց է, որը բուժում է լյարդի հիվանդություններով պայմանավորված գրգռումներն ու նպաստում է սրտամկանի առողջության պահպանմանը:

5.      Գոջի հատապտուղներ

Այս հատապտուղներն օգտագործվում են չինական բժշկության մեջ: Դրանք կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, կանխարգելում են քաղցկեղը և ուռուցքների զարգացումը: Բացի այդ, այս հատապտուղները հիանալի միջոց են աչքերի և լյարդի հետ կապված խնդիրների բուժման համար:

Բացի նշված միջոցներից, լյարդի հետ կապված խնդիրների կանխարգելման ու բուժման համար խորհորդ է տրվում հարստացնել սննդակարգը կոճապղպեղով, բանաններով, քաղցր կարտոֆիլով (բաթաթ) և հում բանջարեղենով:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: