«Բոլթոնի այցին ընդառաջ ,պատահական չէր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի կարգավորման մասին խոսելը »։Փոլ Գոբլ

«Ամերիկացի պաշտոնյաները տեղում են փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, և նոր իշխանություններն ինչպես են պատկերացնում հայ-ամերիկյան հարաբերությունների ապագան, ԼՂ հակամարտության կարգավորումը»,- այս մասին  զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան կատարելիք այցի օրակարգին:

«Բոլթոնի այցին ընդառաջ ,պատահական չէր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի  կարգավորման մասին խոսելը »։Փոլ Գոբլ

Հիշեցնենք, որ Բոլթոնն արդեն Ռուսաստանում է, որից հետո ուղևորվելու է Հարավային Կովկաս: Նա կլինի տարածաշրջանային բոլոր երեք երկրներում:

Փոլ Գոբլն ասաց, որ Ջոն Բոլթոնի այցն ունի հստակ օրակարգ, որով ամերիկյան կողմը կանցնի իր հայաստանյան հանդիպումների ընթացքում: Ըստ նրա, հաշվի առնելով պաշտոնյայի մասշտաբը, մոտավոր օրակարգ պետք է ունենա նաև հայկական կողմը, այսինքն` սա լավ առիթ է բարձրացնելու համար այն հարցերը, որոնք անհանգստացնում են կամ անհրաժեշտ են Հայաստանին, ինչը կարող է վերաբերել թե երկկողմ հարաբերություններին, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Գոբլի խոսքով, ամերիկյան օրակարգը հիմնականում վերաբերում է հակամարտություններին, կոնֆլիկտներին, այն հարցերին, որոնք սպառնում են անվտանգությանը և առնչվում նաև ԱՄՆ շահերի հետ:

«Սա խնդրահարույց տարածաշրջան է, հակամարտությունները և խնդիրները շատ են` Սիրիա, Իրան, Ղարաբաղ, հարավկովկասյան երկրների հետ այդ ոլորտներում  համագործակցությունը, դիրքորոշումները հստակեցնելու կարիք կա, և դրա անհրաժեշտությունը կա միշտ, իսկ ամերիկյան կողմը սովորաբար բավարար ուշադրություն չի հատկացնում: Սակայն սա լավ առիթ է և՛ երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրները բարձրացնելու, և՛ ավելի բազմակողմ ու խրթին խնդիրներին անդրադառնալու համար:

Պատահական չէր, որ այս այցին ընդառաջ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսեց կարգավորման մասին: Վստահաբար կարգավորման հնարավորությունների հարցը Հայաստանում և տարածաշրջանում կքննարկվի, թե ինչ է խոչընդոտում կարգավորմանը, կարծում եմ` հստակ խոսակցություն կարող է լինել: Ամերիկյան կողմն այս քննարկումների արդյունքում կորոշի՝ ինչպես շարժվել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հետագայում ավելի բարձր արդյունավետության համար` տեղում շոշափելով ներկայիս տրամադրությունները:

Ըստ իս, ԱՄՆ-ին հետաքրքրում է նաև Հայաստանի դիրքորոշումը Իրան-ԱՄՆ առճակատման վերաբերյալ, դրա հետ կապված խնդիրներ, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը, ռուս-ամերիկյան հարաբերությունների հարցում, այսինքն` կլինի նաև գլոբալ կոնտեքստ, ինչը շատ դրական եմ համարում: Կարծում եմ` երկկողմ հարաբերություններում բավականին մեծ ներուժ կա, որը չի իրացվում: Ըստ իս, այս հարցի դեպքում հայկական կողմը պետք է պատրաստվի և հասկանա, թե ինչ է ցանկանում այս հարաբերություններից, հատկապես որ ոլորտներում: Այդ մասին օրերս ԱՄՆ Պետդեպի պաշտոնյաներից մեկն ակնարկեց Երևանում՝ ասելով, որ հայկական կողմը պետք է հասկանա, թե ինչ է ցանկանում:

Եթե ցանկանում է որոշ ոլորտներում ավելի ընդլայնված համագործակցություն՝ կլինի այդպիսի համագործակցություն, եթե ոչ` կպահպանվի ամեն բան այնպես, ինչպես կա:

Կարծում եմ` ամերիկացի պաշտոնյաներն ուսումնասիրում են նաև նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունը, որքան էլ հնչում են հայտարարություններ, թե ոչինչ չի փոխվել, նրանք տեղում են փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում, և նոր իշխանություններն ինչպես են պատկերացնում հայ-ամերիկյան հարաբերությունների ապագան, ԼՂ հակամարտության կարգավորումը»,- նման կարծիք հայտնեց Փոլ Գոբլը:

Աղբյուրը՝168․am

Понравилась статья? Поделиться с друзьями: