Եթե փորձեն դավադրություն անել,նորից ժողովուրդը կհավաքվի ու իր խոսքը կասի ։Նիկոլ Փաշինյան․

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները տապալելու համար տեսականորեն կարող են լինել դավադրություններ: Նման միտք հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով ընթացիկ ներքաղաքական իրավիճակի մասին.

Եթե փորձեն դավադրություն անել,նորից ժողովուրդը կհավաքվի ու իր խոսքը կասի ։Նիկոլ Փաշինյան․

«Գիտեք, որ Ազգային ժողովում իրադարձություներ են տեղի ուենում: Իսկ վաղը լրանում է վարչապետ առաջադրելու ժամկետը: Սկզբունքորեն, տեսականորեն կարող են լինել դավադրություններ՝ արտահերթ ընտրությունները տապալելու համար: Տեսականորեն՝ այո, բայց ես էլի ուզում եմ ասել, քանի որ այդ հարցը ծագելու է: Այսօրվա Սահմանադրությամբ խորհրդարանի արձակման այլ տարբերակ գոյություն չունի: Կար Սահմանադրական փոփոխություններ անելու սցենարը, բայց մենք որոշեցինք այդ ճանապարհով չգնալ, որովհետեւ, ես զգացի, որ կարող են լինել մեկնաբանություններ, որ ես երկու ձեռքով կառչել եմ վարչապետի աթոռից եւ չեմ ուզում այն թողնել: Այս նրբություններն ինձ համար կարեւոր են»,- ասաց Փաշինյանը՝ Աստվածաշնչից եւս մի մեջ բերում անելով. «Հույս ունեմ չափը՝ չեմ անցնի, բայց քանի որ Աստվածաշնչից մեջբերումներ անելու օր է՝ ասում է՝ եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն, դեն նետիր: Եւ ուրեմն, եթե հանկարծ մեկը փորձի էս ճանապարհով գնալ եւ դավադրություն անել, չնայած բոլոր խմբակցությունները հայտարարել են, որ չեն անելու դա, բայց եթե հանկարծ այդպիսի բան լինի, ինչի նախանշաններ գուցե կարելի է դիտարկել, խոսքը էլի պիտի ասի ժողովուրդը: Ես նորից պիտի դիմեմ ձեզ եւ առաջարկեմ, կոչ անեմ, խնդրեմ, որ մենք հավաքվենք եւ մեր խոսքը ասենք»:

Վարչապետի պաշտոնակատարը եւս մեկ անգամ շնորհավորեց ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ՝ հավելելով, որ ընտրողների մասնակցության եւ այլնի հետ կապված քննարկումներ դեռեւս կլինեն. «Բայց մի բան հստակ է. բոլոր էն քաղքացիները, որոնք ուզել են իրենց կամքն ազատ արտահայտել, նրանց համար ոչ մի խոչընդոտ չի եղել, իսկ եթե կան մարդիկ, որոնք փորձել են ինչ-որ խոչընդոտներ հարուցել, մենք նրանցով կզբաղվենք եւ կատարելության կհասցնենք Հայաստանում ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը: Հիշե՛ք, որ ՀՀ-ում իշանությունը ես չեմ, ՀՀ-ում իշխանությունը դուք եք: Իհարկե, ես ունեմ լիազորություններ, եւ շատ կարեւոր է, որ ես ձեր կողմից տված վստահության շրջանակներում կատարեմ այդ լիազորությունները: Մենք ասել ենք ուղիղ ժողովրդավարության մասին, բայց հույս ունեմ՝ հասկանում ենք, որ երկրի վարչապետը կամ կառավարությունը ամեն նշանակում անելիս գա, ասի՝ ժողովուրդ ջան, համաձա՞յն եք, որ այս նշանակումը լինի: Կառավարությունը պետք է ինչ-որ ժամանակ գործելու հնարավորություն ունենա, որից հետո դուք այդ գործունեությանը գնահատական տալու հնարավորություն ունենաք ձեր ընտրություններով. սա է կառավարական մոդելը»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ կարող են լինել որոշումներ, որոնք այս պահին տրամաբանական ու ընդունելի չթվան, բայց որոշ ժամանակ անց ակնհայտ կլինի, որ այդ որոշումն արդարացվել է. «Էդպիսի դեպքեր եղել են, եւ ես հույս ունեմ, որ էս հարցում մենք ըմռնման կհասնենք»:

Վարչապետի պաշտոնակատարը քաղաքացիներին կոչ արեց հետեւել իրադարձություններին՝ ասելով, որ առաջիկա մեկ շաբաթը վճռական նշանակություն ունի հետագա իրադարձությունների զարգացման համար. «Ես հույս ունեմ, որ պատրաստ եք անհրաժեշտության դեպքում պաշտպանել ձեր իշխանությունը եւ թույլ չտալ, որ այն որեւէ մեկը որեւէ կերպ կասկածի տակ դնի: Լավ եղեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մի քանի կարեւոր հարցերի մասին։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 22 октября 2018 г.

Աղբյորը՝armtimes.com

 

Понравилась статья? Поделиться с друзьями: