7 մթերք, որոնք ճարպն ավելի արագ են այրում, քան մարզումները.

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է սննդակարգ ներառել մթերք, որը կօգնի օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով և այրել ավելորդ կալորիաները: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ այս մթերքը կօգնի արագացնել նյութափոխանակությունը:

7 մթերք, որոնք ճարպն ավելի արագ են այրում, քան մարզումները.

Կաթ, յոգուրտ, պանիր: Այս մթերքը հարուստ է կալցիումով, որն օգնում է այրել ճարպերը: Կալցիումի բավարար մակարդակը կապված է նյութափոխանակության արագության հետ:

Վարսակ, գարի: Ածխաջրերը հարկավոր չէ բացառել սննդակարգից: Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, օգտագործեք մթերք, որը սննդային մանրաթելեր է պարունակում:

Կանաչ թեյ: Այս ըմպելիքը կօգնի արագացնել նյութափոխանակությունը: Կանաչ թեյի օգտագործումը հատկապես արդյունավետ է որովայնի հատվածում կուտակված ճարպի դեմ պայքարում:

Ձու: Ձուն սպիտակուցներ է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի աշխատանքի համար: Սպիտակուցային մթերքը մշակելու համար օրգանիզմը մեծ քանակով կալորիաներ է օգտագործում: Բացի այդ՝ սպիտակուցները երկար ժամանակ հագեցածության զգացում են հաղորդում:

Ընդեղեն: Ընդեղենը կօգնի հագենալ, օրգանիզմը կապահովի առողջ ճարպերով: Բացի այդ՝ նուշն ու ընկույզը հարուստ են սննդային մանրաթելերով, սպիտակուցներով և օմեգա-3 ճարպաթթուներով:

Խնձոր և տանձ: Այս մրգերը հարուստ են նյութերով, որոնք օգնում են այրել ճարպերը: Դրանք մեծացնում են էներգիայի ծախսը:

Բալ: Բալը մելատոնին է պարունակում, որն օգնում է քնի հետ կապված խնդիրների դեպքում: Առողջ քունն իսկապես կարևոր է քաշի նվազեցման և առողջ քաշի պահպանման համար. վատ քնելու դեպքում անառողջ սնունդ օգտագործելու ցանկությունը մեծանում է:

Աղբյուրը՝168․am

Понравилась статья? Поделиться с друзьями: