«Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը:Արմավիրի քաղաքապետ է ընտրվել․

Հայաստանի 4 քաղաքներում երեկ քաղաքապետ են ընտրել:

Հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները հաղթել են Էջմիածնում ու Արմավիրում:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը:Արմավիրի քաղաքապետ է ընտրվել․

Արմավիրի քաղաքապետ է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող թեկնածու Դավիթ Խուդաթյանը: Նա մինչ այդ Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Արմավիրում առաջադրվել էր 4 թեկնածու՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը և Սևակ Մինասյանը, իսկ ՔՊ-ի թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն էր։

Ընտրվելու կապակցությամբ Խուդաթյանն արդեն շնորհակալություն է հայտնել իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ երեկ  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:

Արմավիրի ՏԻՄ ընտրություններում պատկերը հետեւյալն է.

Ընտրողների ընդհանուր թիվը —28.699

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը- 9.937

Անվավեր քվեաթերթիկների թիվը —171

Ժիրայր Աբրահամյան-159

Դավիթ Խուդաթյան- 6.693

Օհան Հարությունյան- 1.626

Սեւակ Մինասյան- 1.288

Աղբյուրը՝armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: